Գրականություն

Ամիչիս ,,Գրագիր Ջուլիոն,,

Ամիչիս ,,Գրագիր Ջուլիոն,,

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Իմ կարծիքով, հայրը որդուն սիրում է նրա համար, որ նա իր որդին է։ Իսկ սովորել պարտադրելը, դա արվում է երեխայի լավ ապագայի համար։


2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Ջուլիոյի արարքը ՝ խելացի, հասկացող և սիրող որդու արարք էր, որը փորձում էր թեթևացնել հոր աշխատանքը։


3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Որովհետև նրանք միշտ իմ կողքին են, սիրում , օգնում և աջակցում են։ Ես նրանց մշտական հոգածության ներքո եմ։

Ես երբեմն կարծում եմ, որ ես անտեսված եմ ընտանիքում, բայց հասկանում եմ , որ իմ ծնողները ինձ իսկապես սիրում են և փորձում են այնպես անել, որպեսզի ես առողջ, անհոգ և երջանիկ մեծանամ։


4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Իմ հիմնական աջակցությունը ծնողներիս, իմ լավ սովորելն է։


5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Այս պատմությունը ընտանեկան սիրո մասին է։ Սերը չեն արտահայտում բառերով, այլ արարքներով։