Մարտի 18-24
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․
~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ ~
«Միջին դպրոցի» 9.8 դասարան
Մարտի 18-24
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․
Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․
Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
Ֆինան կլոր սիսեռաձև օրգանիզմ է, որի մեջ գտնվում է տափակ որդերի գլուխը և վիզը։
Եզան երիզորդի թրթուրային շրջանը անցնում է խոշոր եղջերավոր անասունների բարակ աղիներում, այնուհետև մարդը ֆինայով վարակվում է, երբ օգտագործում է վարակված կենդանու վատ եփված միս։ Մարդու աղիներում ֆինայի թաղանթը պատրվում է և երիզորդի գլխիկը ծծիչի միջոցով ամրանում է աղիքի պատին և սնվելով մարդու հաշվին զարգացնում է իր օրգանիզմը։ Այն չունի մարսողական համակարգ։
Մարդը Էխինակոկով վարակվում է, երբ շփվում է շների կամ կատուների հետ և կուլ է տալիս նրանց մազը։
Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:’
***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …
Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։
1.
Հեղինակն ուզում է ասել, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն կարող է տանել իր երազանքի հետևից և իրականություն դարձնել այն։
2.
Այս բանաստեղծությունում Բախը ուզում է ասել, եթե դու ուզում ես դառնալ ուժեղ, անկախ և բոլոր իրավիճակների տերը լինող մարդ, ապա անկախ նրանից, թե ինչ կմտածեն ուրիշները, դարձիր այդ մարդը։

Նայիր այս պատկերներին:

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:
Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:
Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

և բնության մեջ՝

Առաջադրանքներ․
1)Արդյո՞ք տրված պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ։

Ոչ։
2)Նշված կանաչ կետերից ո՞րն է ուղղի նկատմամբ համաչափ A կետին․

Պատ․՝ M։
3) Գրեք ուղղի նկատմամբ համաչափ կետերի զույգերը․

F և T
B և L
C և M
D և N
E և P
A և K
4)Գտեք համաչափ կետերի զույգերը x և y առանցքների նկատմամբ․

G և H
A և B
D և F
E և C
5)Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին։
2
6)Տարեք այնպիսի p ուղիղ, որի նկատմամբ A և B կետերը լինեն համաչափ։



7) Կառուցեք այն կետերը, որոնք համաչափ են տրված կետերին։
