1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է:
Արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արևի շուրջը:
Թունելից դուրս եկող գնացք — գնացք, որը դուրս է գալիս թունելից:
Պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը:
Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, որորնք փոշու ու մրի մեջ են աշխատում:
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնավացած օդ:
Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է:
Մոռացված երգ — երգ, որը մոռացվել է:
Թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը ընկել է թիթեռի հետևից:
Արձակված ու կախված վարագույր — Վարագույր, որը արձակված ու կախված է:
Լուծված խնդիր — խնդիր, որը լուծվել է:
Գիշերվա անձրևից խոնացացած օդ — Օդ, որը գիշերվա անձրևից խոնացացած է:
2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս ,հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:
3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ եմ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրում այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:






