Գրականություն

Չարենցի ,,Տաղարան,, 

1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։ 

2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։

Ինձ համար բոլոր բանաստեղծությունները դուր են եկել։

3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։ 

Չարենցը այս բանաստեղծություններով ներկայացնում էր , որ նա սիրահարված էր, և փորձում էր փոխանցեր իր սերը։

4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։

Տաղ՝ հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։

Նվիրված է կնոջը Արփենիկին։

5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։ 

Գրված են չափածո։

Գրականություն

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։ 

արևահամ-արևի ջերմությամբ գոյացած համ

սազ – պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք

ողբանվագ-ողբի նվագ, տխուր

արնանման-արյունի նման

վիշապաձայն-վիշապի ձայնով

վսեմ — բարձր էություն ունեցող

հնամյա – հին տարի

խրճիթ – տնակ

խոցել – ծակել

յար – սիրած մարդ

փառք – բախում

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Արևահամ, ողբանվագ, արնանման, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, երկաթագիր, արյունաքամ, լուսապսակ, արնավառ:

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։ 

Չարենցը այս բանաստեղծության մեջ ներկայացնում էր , թե ինչպես է սիրում և կարևորում Հայաստանը իր համար։

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Նարեկացի ՝

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Քուչակ՝

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

5. Դուրս գրիր մակդիրները։ 

Անուշ Հայաստան, արևահամ բար, լացակումած լար, հեզաճկուն պար, արնանման ծաղիկներ։