Կենսաբանություն

Փետրվար ամսվա Կենսաբանության ամփոփում

  1. քորդավորներից ՝ նշտարիկի արտաքին և ներքին կառուցվածքը

Արտաքին կառուցվածք ՝

Արտաքին տեսքը նայելուց, մենք կտեսնենք , որ նշտարիկը բավականին տափակ է։ Երևում է նրա փոքր բերանիկը և ունի սուր պոչ։

Ներքին կառուցվածք՝

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է նյարդային խողովակը, որը գլխային ծայրում ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած։ Նշտարիկի մեջ շատ բջիջներ կան, իսկ գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկ։

2. տափակ որդերի ներքին կառուցված և բազմացումը

Տափակ որդեր ասելիս , արդեն հասկանում ենք, որ նրանք տափակ են մեջքափորային ուղղությամբ։ Նրանց նայելով շատ է հիշեցնում ժապավենին կամ թիթեղին։ Տափակ որդերը կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից: Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգանհամակարգեր:

3. Կլոր որդերից ՝ ասկարիդի ներքին կառուցվածքը և բազմացումը

Ասկարիդը շատ վտանգավոր կլոր որդերից մեկն է։ Այն գտնվում է կենդանիների օրգանիզմում, ապրելով նրանց օրոք։ Հետո, եթե նրանք գտնվեն մարդու օրգանիզմում, սկսում են վնասել նրա առողջությունը ՝ բնակվելով նրա աղիներում։ Նաև նրանք կարող են բազմանալ և դնեն նրանց ձվերը մարդու օրգանիզմի մեջ , կամ զարգանան և ավելի վտանգավոր լինեն։ Նաև , երբ այն գտնվում է մարդու օրգանիզմի մեջ, սկսում է ուտել այն ինչ որ ուտում է մարդը, և նա չի չաղանալու։

4. էխինակոկի բազմացումը և ինչ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին։

Էխինակոկը շատ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։ Էխինոկոկը բազմանում է մսակեր և խոտակեր կենդանիների կյանքի միջոցով: Մարդիկ կարող են դրանով վարաքվել։ վնասը ներառում է օրգանների մեծացում, որովայնի ցավ և ծանր դեպքերում՝ կյանքի բարդություններ։Հաճախ դրանից , մարդ կարող է հիվանդանոցում հայտնվել կամ էլ մահանա։

5. Օղակաձև որդերից ՝ անձրևորդերի արտաքին և ներքին կառուցվածք և բազմացումը

Անձրևորդները կազմված են օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:Նրանց մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի: Այդ որդերը ապրելով հողում փխրեցնում են հողը և դարձնում ավելի պիտանի։ Նրանք կիսվում են, որպեսզի բազմանան։

6. անձրևորդները և կալիֆորնիական որդերը ինչ կարևոր դեր են կատարում գյուղատնտեսության մեջ։

Անձրևորդերը փտած բույսերով սնվելով իրենց օրգանիզմից արտազատում է նյութեր և հողը հարստացնում է հումուսով:Կալիֆորնիական որդերը շատ լավ են վերամաշակում գոմաղբը կենսահումուսի քան մյուս անձրևաորդերը :Գոմաղբի 1 տոննան որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների  համար:

7. բլոգային աշխատանքներ՝

Քորդավորների բազմազանությունը

Քորդավորների բազմազանությունը 2

Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը

Օղակավոր որդերի ներքին օրգաններ և բազմացումը