Կենսաբանություն

Արմատոտանիների տիպ

Դեկտեմբերի 18-24

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև
  • Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան
  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից
  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան
Կենսաբանություն

Աղեխորշավորները և նրանց կառուցվածքային առաձնահատկությունները

Դեկտեմբերի 25-հունվարի 8

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթների ընթացքում վերանայեք ձեր բլոգները, լրացրեք բաց թողած առաջադրանքները։

Նոր դաս

  1. Աղեխորշավորները և նրանց կառուցվածքային առաձնահատկությունները (նոր գիրք- 86)
  2. Պոլիպ հիդրա

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ նշանակություն ունեն աղեխորշավորները բնության մեջ և մարդու կյանքում։
  2. Ի՞նչ է ռեգեներացիան
  3. Ինչպե՞ս է բազմանում պոլիպ Հիդրան
  4. Ներկայացնել պոլիպ Հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքը

Կենսաբանություն

Կենսաբանություն 7-րդ դասարան ստուգում

Հունվարի 8-14

Կենսաբանության գիտելիքի ստուգում

Գտնել ճիշտ պատասխանը

1․Հետևյալ ջրիմուռներից ո՞րն է միաբջիջ.

1) սպիրոգիրան

2) ուլվան

3) կանաչուկը

4) ուլոտրիքսը

2․Ո՞ր հիվանդության հարուցիչն է պատկանում պրոկարիոտներին.

1) էնցեֆալիտի

2) խոլերայի

3) հեպատիտի

4) խոզուկի

3․Հետևյալ հիվանդություններից որի՞ հարուցիչն է պատկանում սնկերի թագավորությանը.

1) բրուցելյոզի

2) ժանտախտի

3) դաբաղի

4) ֆիտոֆտորոզի

4․Ո՞ր նյութն է կուտակվում սնկերի բջիջներում որպես պաշարանյութ

1) օսլա

2) խիտին

3) գլիկոգեն

4) միզանյութ

5․Ի՞նչ գործընթացներ է վերահսկում հողաթափիկ Ինֆուզորիայի մեծ կորիզը

1 )բազմացման և շարժման

2)սննդառության և արտաթորության

3)սննդառություն և բազմացում

4)բազմացում և շնչառություն