Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:
Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ): Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:
Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ.,
զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:
Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar -ով, որտեղ r -ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0) քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:
Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:
m0(Zn)=65 զ.ա.մ. m0(Li)=7 զ.ա.մ. m0(Cu)=64 զ.ա.մ. Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.Օրինակ`
m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:
Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar)տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):
———
1. Ո՞ր տարրի ատոմի զանգվածն է ամենափոքրը:
Ածխածնի ատոմի զանգվածն է ամենափոքրը։
2. Ի՞նչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը:
հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը, քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից։
3. Պարզաբանի՛ր զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ.,
4. Հաստատի՛ր կամ հերքի՛ր հետևյալ պնդումները.
ա)Հարաբերական ատոմային զանգվածն ունի չափման միավոր: – Հարաբերական ատոմային զանգվածն չունի չափման միավոր:
բ)Ներկայումս որպես զանգվածի ատոմային միավոր է ընդունված թթվածնի ատոմի զանգվածը։ – Ոչ։ Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ.,
գ) Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք: – Այո,յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք։
5. Գրի՛ր ա) մագնեզիում, բ) քլոր, գ) կալցիում, դ) պղինձ տարրերի քիմիական նշանները: Գրի՛ր այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։
ա) մագնեզիում –Mg
բ) քլոր – Cl
գ) կալցիում – Ca – Ar(Ca)=40
դ) պղինձ — Cu – Ar(Cu)=64