Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։
Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։
____
Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:
_____
Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:
_____
Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:
_____
Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:
_____
Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:
_____
Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:
____
Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու:
____
«Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:
____
Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:
———————
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Վ․ Սարոյանը փորձում էր մեզ ասել, որ ընդհանրապես պետք չէ երեխաներին խաբել, քանի որ նրանց մանկությունը կարող է խեղաթյուրվել։ Այսինքն նրանք կդադարեն հավատալ հրաշքներին։ Նաև կդադարեն ձգտել ու չեն հավատա, որ կհասնեն իրենց ուզածին։ Իսկ երեխաների մանկությունը շատ կարևոր է կյանքում։ «Եթե դու ուզում ես, որ երեխաները ուրախ լինեն, ուրեմն մի փչացրու նրանց մանկությունը»․ ․ ․