Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Հրի – հրել


Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Հրի – հուր


Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Անի – տեղանուն


Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:

Անի – անել


Երազում էր տեսնել այդ երկիրը:

Տեսնել – իրականում տեսնել։


Երազում էր տեսել այդ երկիրը:

Տեսել – շատ էլ ուզում տեսնել։

2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:


Սրի՝

Տղան ուզում էր սրիչով սրի իր մատիտը։

Թուրքերը անգթորեն սրի քաշեցին ծերերին ու երեխաներին։

Աղի՝

Առանց աղի, ուտիլիքը համ չունի։

Որպեսզի մսաղացը աղի միսը, պետք է միսը մանրացնել։

որդի՝

Որդիները նման են իրենց հայրերին։

Որդի կարող ենք տեսնել մրգերի մեջ։

գնում է՝

Իմ մայրիկը գնում է եղբորս հետ զբոսնելու։

Իմ հայրիկը ինձ համար գնում է շատ մատիտներ։

3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:


Դող՝

Հեծանիվի դողը վնասվեց։

Ես չեմ սիրում դողալ։

Զատիկ՝

Զատիկը փոքրիկ միջատ է։

Զատիկը իմ ամենասիրած եկեղեցիական տոնն է։

Համար՝

Ես շատ եմ փնտրել իմ դասատուի հեռախոսի համարը։

Ես իմ ողբոր համար գնել եմ խաղալիք։ 

Բազուկ՝

Իմ եղբայրը սիրում է բազուկով ուտեստներ (Իսկ ես չէ)։

Իմ հայրիկը շատ մեծ բազուկներ ունի։

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել – Սիրահարները աչքերով ուտում էին միմյանց։

Խելքը ուտել – Ես ընկերուհուս խելքը կերա, ու մենք միասին գնացինք ֆիլմ դիտելու։

Լույս աշխարհ գալ – Փոքրիկը մեծ դժվարությամբ լույս աշխարհ եկավ։

Գիշերը ցերեկ անել – Կարոլինան գիշերը ցերեկ արած պարապում է։

Գլխի ընկնել – Ես գլքի ընկա նույնանունների իմաստները։

Ծակուծուկ մտնել – Դևին տեսնելով, մարդիկ ծակուծուկ մտան։

Կենսաբանություն

Կենսաբանության Սեպտեմբեր ամսվա ամփոփում

  1. Բակտերիաների արտաքին կառուծվածքը և տարածվածությունը

Բակտերիաների կառուծվածն է ՝ Ժառանգական նյութը, ռիբոսոմները թարթիչները, մտրակները բջջապատը և այլն։ Բակտերիաները կարելի է ասել ամենուր են։ Օրինակ՝ սննդի վրա, փոշու մեջ, մեր մարմնի վրա և այլ տեղեր։

  • Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաներին

Օգտակար բակտերիաները շատ օգտակար են մեր բնության համար։ Օրինակ՝ Այն բակտերիաները որոնք գտնվում են մեր մարմնի վրա ուտում են չոր մաշկը և խմում  քրտինքի։ Նաև Օգտակար բակտերիաները գտնվում են օգտակար մթերքների վրա։

Վնասակար բակտերիաները կարելի է ասել շատ վնասակար են լինում։ Օրինակ Գրիպը և այլ հիվանդությունները՝ դրանք վնասակար բակտերիաներից են։

  • Ներկայացնել մածունի նախագիծը։

Ես նյութը ունեմ ուղղակի բլօգում տեղադրված չէ, քանի որ պրոբլեմներ են առաջացել իմ տեսանյութի հետ, բայց կներկայացնեմ։ Սկզբում ես վերձրել եմ կաթը և լավ տաքացրել եմ, հետո փաթաթել եմ սրբիչով և դրել եմ ինչ որ տեղ։ Սպասել եմ մի քանի օր և ստացել եմ մածուն։ (Եթե նյուքը գտնեմ կդնեմ բլօգ)  

  • Ներկայացնել գինու նախագիծը։

Ես նյութ չեմ կարողացել անել, բայց կարող եմ ներկայացնել, թե ինչպես եմ ես սարքել գինի։ Սկզբում վերցրել եմ խաղող և չեմ լվացել, քանի որ նրա մեջ կամ շատ բակտերիաներ, որոնց միջոցով է առաջանում գինին։ Հետո ես լավ չժմել եմ և դրել եմ տարախի մեջ և դրել եմ պատուհանի գոքին։ Քանի որ ես չգիտեի, թե ինչքան օր պետք է սպասել, ուղղակի սպասել եմ մի շաբաթ, բայց․ ․ ․ գինիի տեղը դարձել է քացաղ։ Տխուր։  

  • Ներկայացնել բորբոսասնկերի կառուցվածքը

Բորբոսասնկերի կառուցվածքն է ՝ Հիֆը, սպորը, սնկամարմինը և սպորանգիումը։

  • Ինչպես հասկանալ գլխակավոր սունկը ուտելու է, թե թունավոր։

Հիմնականում, երբ սունկը վառ գույներով է լինում, կարող է թունավոր լինել։ Բայց նաև լինում են բացառություններ։

Գրականություն

Կանաչ առավոտը

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես տնկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով առաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

Հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի

Առաջադրանքներ՝

  1. Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։

Գլխավոր հերոսի բարեսիրտ, նպատակասրաց, չհուսահատվող և երազող մարդ էր։

  1. Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։

Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

  1. Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։ 

Ծառ ասելիս, ես հասկանում եմ գեղեցկություն, սնունդ, մաքուր օդ և ամենակարևորը տո – նա – ծառ․ ․ ․։

  1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Այս ստեղծագործության ասելիքն այն է, որ անգամ փոքր հնարավորության դեպքում, մարդը կարող է իր կամքի ուժի, ստեղծագործ աշխատանքի ու հավատի շնորհիվ հրաշք ստեղծել։

  1. Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։ 

Ռեյ Բրեդբերին մեծ երազող էր։ Իմ կարծիքով նա երազում էր կյանք ստեղծել նաև տիեզերքում։ Տվյալ դեպքում Մարս մոլորակի վրա։ Դեռևս նրա երազանքը իրականություն չի դարձել։ Բայց ես հույս ունեմ, որ այն երբևէ կդառնա իրականություն։

Գրականություն

Ինչո՞ւ են մարդիկ բղավում…


Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ:
Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը:  Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:

Ռուսերենից թարգմանեց Հռիփսիմե Մարտիրոսյանը:

Հայոց լեզու

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն:

Երբեմն այնպես է լինում, որ հայերը իրենց ճակատագրի բերումով հայտնվում են օտար ափերում։ Նրանց զավակները հայկական կրթություն չստանալով, չեն տիրապետում հայերեն լեզվին։ Գուցե նրանք մի փոքր խոսում են հայերեն, բայց գրել չեն կարող։ Նրանց ծնողները իրենց երեխաներին տալիս են իրենց սիրտի ջերմությունն ու սերը, տալիս են իրենց գեները՝ այսինքն ազգային մտածողություննը։ Այդ պատճառով էլ օտար ափերում հայտնված հայը կարող է չգրել հայերեն, բայց աշխարին նայելու է հայերեն։

Կենսաբանություն

Կենսաբանություն 11.10.2023

Դասագրքի հղումը

Նոր դասագրքի հղում

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը:

 Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում: Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից: Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր: Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը:

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ: 

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի 
  1. Դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է սպանել 4 մարդ:

2. Շեկլիկները կարելի է ուտել հում վիճակում:

 3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է ուտել մոտ 4 կգ:

Իմանալ․

  • Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկան, կեղծ կոճղասունկը, կարմիր ճանճասպանը,  կեղծ աղվեսասունկը և այլն:
  • Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնը, կարմրագլուխ սունկը, յուղասունկը, կեչասունկը, և այլն:

Ներկայացնելու եմ  նոր թեմա․

Հայոց լեզու

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Այո, իհարկե գրվում է «այ», բայց արտասանվում է որպես «ա»։

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,

բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,

գ) յայրի, յաւուր,

դ) որոյ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք,  կապանքն, շղթայքն, զսալն:

Ավանդույթ, կապանք, շղթա, սալ։

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:

Զրույցում պատմում է առասպել։ Որ կա բանտարկյալ մի քարանձավում, ով կապված է երկաթե շղթաներով։ Եվ երկու շնչով, կրծելով շղթան, փորձում է ազատվել և կործանել աշխարհը։ Բայց դարբինների կռանին զարկելու ձայնից կապանքները անընդհատ ամրանում են։

Այդ պատճառով էլ մինչև մեր ժամանակները, նկատի ունենալով առասպելը, երբ դարբինները զարկում են սալին, ինչ որ բան պատրաստելիս, ասում ենք, որ Արտավազդի շղթաններն են ամրացնում։

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին: 

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Դու գնացիր և երկրիս ամեն ինչ քեզ հետ տարար, և ավերակներին որպե՞ս թագավոր թողեցիր», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթե դու երբևէ բարձրանաս Մասիս սարը քեզ չարքերը բռնեն և շղթայեն։ Եվ այդպես էլ եղել է։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։

Գրականություն

Մ․ Գալշոյանի ,,Սպասում,,

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Դեռատի — մատաղ

  1. Մեկնաբանի՛ր վերնագիրը։ 

«Սպասում» ասելով  հասկանում եմ, որ Կոմիտասն այնքան մարդասեր էր, որ նույնիսկ բաց թողնելով իր հանդիպումը, սպասում էր մինչև այդ անծանոթ մարդու վերադառնալուն, որպեսզի տար իր կորցրած իրը:

  1. Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ 

Կոմիտասը  ազնիվ, բարի և հոգատար մարդ էր,  քանի որ նա  սպասեց, որպեսզի անծանոթին վերադարձներ նրա տասը  ֆրանկը: