Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛Արտաւազդայ:
Կարդա այսպես.
կայ — կա
շղթայիւք — շղթայյուք
ջանայ — ջանա
միաշաբթւոջ — միաշաբթվոջ
Արտաւազդայ — Արտավազդա
Բառարան
Զրուցեն — զրուցում են, պատմում են
զսմանէ –սրանից, սրա մասին
եթէ — այստեղ` թե
արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է
յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք — շղթաներով
հանապազ –միշտ
զշղթայսն — շղթաները
ջանայ — ջանում է
առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել
այլ – այստեղ` բայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից
զօրանան — զօրանում են, ամրանում են
ասեն — ասում են
վասն որոյ — որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր
ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը
երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ
բախեն — այստեղ` խփում են
զի — որ, որպեսզի
զօրասցին — այստեղ` ամրանան
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:
Այո, իհարկե գրվում է «այ», բայց արտասանվում է որպես «ա»։
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,
բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,
գ) յայրի, յաւուր,
դ) որոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք, կապանքն, շղթայքն, զսալն:
Ավանդույթ, կապանք, շղթա, սալ։
Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:
Զրույցում պատմում է առասպել։ Որ կա բանտարկյալ մի քարանձավում, ով կապված է երկաթե շղթաներով։ Եվ երկու շնչով, կրծելով շղթան, փորձում է ազատվել և կործանել աշխարհը։ Բայց դարբինների կռանին զարկելու ձայնից կապանքները անընդհատ ամրանում են։
Այդ պատճառով էլ մինչև մեր ժամանակները, նկատի ունենալով առասպելը, երբ դարբինները զարկում են սալին, ինչ որ բան պատրաստելիս, ասում ենք, որ Արտավազդի շղթաններն են ամրացնում։
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:
Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Դու գնացիր և երկրիս ամեն ինչ քեզ հետ տարար, և ավերակներին որպե՞ս թագավոր թողեցիր», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթե դու երբևէ բարձրանաս Մասիս սարը քեզ չարքերը բռնեն և շղթայեն։ Եվ այդպես էլ եղել է։»։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։
Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։