1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:
վտիտ – նիհար
վճիտ – ականակիտ
բարի – գթառատ
բծավոր – ձևավոր
անարի – երկչոտ
հռչակավոր – ականավոր
2. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
————
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով մասնակցում էր օլիմպիական մրցումներին ու ատլետիկական տարբեր մրցումների: Երկու անգամ նա արժանացել է դափնեպսակի՝ կռվամարտում հաղթելու համար: Երբ նրան հարցրել էին այդ տարօրինակ հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում ընդմիջում չանենք, հոգնած գլխում ոչ մի թանկարժեք միտք չի ծնվի»:
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում: