Կարդա՛ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։
Առաջադրանքներ
1. Հորեղբոր համար ի՞նչ էր այգեգործությամբ զբավելը։
Նրա համար այգեգործությամբ զբաղվելը՝ հայրենիքի մասին հիշողությունները վառ պահելն էր։
2. Հորեղբայրն ինչպիսի վերաբերումունք ուներ իր հողատարածիք փոքրիկ կենդանիների, սողունների հանդեպ։
Նրա կարծիքով կենդանիները Աստծո ստեղծածներն են, և ապրելու իրավունք ունեն։
3. Հորեղբոր նախաձեռնած գործի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։
Նա ուզում էր իր երազանքն իրականացնել, բայց չէր հասկանում հողագործություննից ոչինչ, և չգիտեր, որ ամեն հող ունի իր պտուղը։
4. Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։ Ի՞նչ կարող էին ասել, ինքդ ձևակերպիր։
Նրանք ափսոսում էին, որ իրենց երազանքը իրականություն չդարձավ։ Չէ որ նրանք երազում էին փոքր հայրենիքի մասին։
5. Ի՞նչ է ուզում այս ստեղծագործությամբ ասել, փոխանցել Սարոյանը։
Սարոյանը փորձում է բացատրել, որ ոչ մի գումար և ոչ մի լավ ապրելակերպ չեն լրացնի հայրենիքի կարոտը։
6. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և մեկնաբանի՛ր։
Անհասկանալի բառեր չկային: