1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:
Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:
Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափների երկարությամբ:
2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:
Կան ջրային … («խուզարկու»), … (որ) … (ծով) ու … (օվկիանոս) … (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային … (հաջողություն): Վագներն իր … (ընկեր) հետ Ֆլորիդայի … (ափ) մոտ խորտակված իսպանական… (նավ) ավելի քան միլիոն դոլար … (արժեք) … (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ … (թիվ) են կազմում այնպիսի … (որոնող), … (որ) չեն կարողանում նույնիսկ … (որոնում) … (ծախս) փակել:
—————————
Կան ջրային խուզարկուներ, որոնք ծովերում ու օվկիանոսներում գանձեր են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ: Վագներն իր ընկերոջ հետ Ֆլորիդայի .ափի մոտ խորտակված իսպանական նավերից ավելի քան միլիոն դոլար արժեքով գանձեր է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի որոնողներ, որոնք չեն կարողանում նույնիսկ որոնումների ծախսը փակել:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն, զորք, երամ:
Մի երկրի բոլոր զինվորները – զորք
միասին թռչող թռչուններր – երամ
մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները – բնակչություն։