Կարդա՛ ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Անհասկանալի բառեր չկային։
- Դուրս բեր կարևոր մտքերը, մեկնաբանիր:
Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
———————————————————
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
———————————————————
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
———————————————————
- Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:
Այս ստեղծագործությունը կարդալիս, ես եկա եզրակացության, որ պետք չէ մատնել ժամանակը ոչ կարևոր բաների համար։
- Բացատրի՛ր վերնագիրը:
«Կարդալ բայը չի սիրում հրամայական»
Իմ կարծիքով, այս վերնագիրը փորձում է ասել, որ եթե մարդուն ստիպես կարդալ, նա կարդալով բան չի կարողանալու հասկանալ և սկսելու է չսիրել գիրք կարդալ։ Մարդ պետք է ցանկություն ունենալ և նա է որոշում, ուզու՞մ է արդյոք գիրք կարդալ թե՞ ոչ։



