Մայրենի

Իմ ուսումնական աշունը 28.10.2021

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

Դիտարկի՛ր աշնանային բնությունը:

Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:

Ոսկե Աշուն

Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:

                     Շատ մեծ սիրով և ուրախությամբ  ունկնդրեցի  «Ջան, ջան, ջան աշուն է» մանկական երգը: Այն մեզ պարգևեց  աշնանային  ուրախ, ջերմ տրամադրություն: Աշուն տատիկի համեղ, անուշահամ  մրգերով  լի  զամբյուղը  բոլորիս ջերմություն, երջանիկ պահեր է տալիս: Հայաստանի աշունը լի է բազմատեսակ մրգերով ՝ տանձ, խնձոր, նուռ, սերկևիլ, սալոր ու դեղձ. Է~լ  որն ասեմ,  է~լ  որը:

 Մտովի հայտնվեցի աշնանային այգում: Անտես նկարչի  երփներանգ  ներկապնակի ամենաշքեղ գույներով են ներկված այգին, ծառերը, տերևները:  

Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։

Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անին և Արամը զբոսնում էին աշնանային այգում: Նրանք զմայլվում էին աշնանային հրաշալի գույներով:  Երեխաները հավաքել էին գույնզգույն տերևների հրաշալի մեծ փունջ: Հանկարծ տերևների մեջ տարօրինակ ձայն լսվեց: Երեխաները մոտեցան: Տերևների կույտի մեջ փոքրիկ թռչնակ էր պառկած: Նրա թևը վնասված էր: Երեխաները  շտապ  թռչնակին տուն տարան: Նրանք գիտեին, հավոզված  էին, որ իրենք անասնաբույժ հայրիկը անպայման կօգնի փոքրիկին:

Հայրիկը վիրակապեց թևը: Թռչնակը ապրում էր նրանց տանը: Նա օր-օրի կազդուրվում էր: Երեխաները սիրով խնամում էին նրան, կերակրում: Թռչնակն էլ երեխաների հետ էր մտերմացել:  Նա ամեն առավոտ իր հաճելի դայլայլով արթնացնում էր երեխաներին: Մի օր թռչնակը բաց պատուհանից դուռ թռավ: Երեխաները սկզբում տխրեցին: Հետո նրանք հասկացան, որ թռչնակը իրեն լավ կզգա, ուրախ կլինի բնության գրկում:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա ֆլեշմոբ 28.10.2021

1. Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։

Պատ.՝ Հենրի:

2. Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:

Պատ.՝ 10-ով շատ:

3. Տիկին Արևը պատրաստում է բրդուճներ։ Յուրաքանչյուր բրդուճի մեջ դնում է երկու ձու: Քանի՞ բրդուճ կպատրաստի տիկին Արևը, եթե օգտագործի երկուսուկես տուփ ձու, ամեն տուփում՝ 24 ձու:

Պատ.՝ 30:

4. 5 վարունգի և 4 գազարի համար 120 դրամ են վճարել, իսկ 3 վարունգի և 4 գազարի համար՝ 80 դրամ։ Ի՞նչ արժե յուրաքանչյուր բանջարեղենի մեկ հատը:

Պատ.՝ 1 վարունգ — 20 դրամ, 1 գազար — 5 դրամ:

5.Արսինեն ծաղկի 23 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, մանուշակներ էին։ Մանուշակի քանի՞ թուփ տնկեց Արսինեն:

Պատ.՝ 15 թուփ մանուշակ:

6. Պարտեզում շարքով տնկված էր վարդի 25 թուփ: Մեղուն նստած էր շարքի մի ծայրից հաշված՝ 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար։

Պատ.՝ 4:

7. Տուփում կա 10 կանաչ և 5 սև մատիտ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, որ հանած մատիտների մեջ ամեն գույնից մատիտ լինի:

Պատ.՝ 11 մատիտ:

8. 1, 2, 3, 5, 8, 13, 21, … թվերը գրված են որոշակի կանոնով: Կռահի՛ր կանոնը և գրի՛ր հաջորդ թիվը:

Պատ.՝ 34:

9. Ագռավն ու մուկը օրական միասին ուտում են 2 հատ ընկույզ: Նրանք միասին քանի՞ հատ ընկույզ կուտեն 2 շաբաթում:

Պատ.՝ 28 ընկույզ կուտեն:

10. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաքիչը քանի՞ էջ ունի այդ գիրքը:

Պատ.՝ 145 էջ: