512. Բասկետբոլիստի 50 նետումներից 22-ը չեն հասել նպատակին: Դիպուկ նետումներից 9-ը նա արել է՝ գտնվելով տուգանային հրապարակի սահմաններից դուրս: Տուգանային հրապարակի ներսից արված հաջող նետումից թիմը ստանում է 2 միավոր, իսկ դրսից արվածից՝ 3 միավոր: Իր թիմի համար քանի՞ միավոր է վաստակել բասկետբոլիստը:
Լուծում
1) 50 – 22=28
2) 28 – 9=19
3) 19 x 2=38
4) 9 x 3=27
5) 38 + 27=65
Պատ.՝ 65 միավոր:
513. երեք զամբյուղներում հավասար քանակներով նուռ կար: Երբ յուրաքանչյուր զամբյուղից վերցրին 3 նուռ, բոլոր զամբյուղներում միասին այնքան նուռ մնաց, որքան մինչ այդ կար երկու զամբյուղներում: Քանի՞ նուռ կար յուրաքանչյուր զամբյուղում:
Լուծում
9 x 2=18
18 : 3=6
Պատ.՝ 6 նուռ:
514. Տասներկումասանոց կինոնկարի հեռուստատեսային ցուցադրումը տևում է 15 ժամ՝ ներառյալ գովազդի ժամանակը: Կինոնկարի բոլոր մասերը նույն տևողությունն ունեն: Որքա՞ն է յուրաքանչյուր մասի տևողությունը, եթե այն ուղեկցվում է տասրոպեանոց գովազդով:
1 ժ=60 ր
Լուծում
1) 15 x 60=900
2) 12 x 10=120
3) 900 – 120=780
780 : 12 =65 ժ
Պատ.՝ 65 ժ:
515. Երեք առևտրականներ միասին վաստակել են 80000 դրամ: Առաջին և երկրորդ առևտրականները միասին վաստակել են 48000 դրամ, իսկ երկրորդն ու երրորդը միասին՝ 78000 դրամ: Որքա՞ն է վաստակել յուրաքանչյուրը:
Լուծում
1) 80000 – 48000=32000 – III առևտրակ
2) 78000 – 32000=46000 – II առևտրակ
3) 80000 – 78000=2000 – I առևտրակ
Պատ.՝ I առևտրակ` 2000, II առևտրակ` 46000, III առևտրակ` 32000: