Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: — Հիմնական
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: — փոխաբերական
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: — փոխաբերական
Շատ լավ գործ եք սկսել, սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: — փոխաբերական
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: — փոխաբերական
Նախորդ վարժությունում գործածված ծաղիկ բառերը ինչո՞վ են նմանվում:
Ծաղիկ բառը նշանակում է երիտասարդ:
Բացատրի՛ր <<բազմիմաստ>> բառը:
Տարբեր իմաստներ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ:
Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հայրիկս խանութից հաց գնեց: — ուղիղ իմաստ
Մայրիկս կանչեց հաց ուտելու:
Տատիկս բանվորներին հաց ու ջուր հյուրասիրեց
Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ես ցայտաղբյուրից ջուր խմեցի:
Ամռանը շոգից ջուր դարձա:
Դասս ջրի պես սովորեցի:
Ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով և բացատրի՛ր, թե ինչպես ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչու՞ է ծածկում երեսը:
Արևելցի կինն ինչու՞ է ծաշկում դեմքը:
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Թագավորը հավաքել էր ոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն ասի:
Անախորժ պատմության մեջ ընկանք:
Տհաճ պատմության մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց: