Մաթեմատիկա, Մայրենի, Պատմություն, Ռուսերեն, Անգլերեն, Բնագիտություն

3 — րդ ուսումնական շրջան – Բոլոր առարկաները

Մաթեմատիկա՝

Երրորդ ուսումնական շրջան – Մաթեմատիկա 

——————–

Մայրենի՝

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

————————

Անգլերեն՝

Summary of the third study period — English

————————

Ռուսերեն՝

Краткое изложение третьего периода исследования — Русский язык

————————

Բնագիտություն՝

Երրորդ ուսումնական շրջան — Բնագիտություն

————————

Պատմություն՝

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում – Պատմություն

————————

Երգ՝

Մենք երգի ժամին շատ հետաքրքիր երգեր ենք երգել։

————————

Պար՝

Պարի ժամին մենք գեղեցիկ պարեր ենք սովորել։

Պատմություն

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում – Պատմություն

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

Դաս և առաջադրանքներ

Դաս և առաջադրանքներ

Դաս և առաջադրանքներ

Դաս և առաջադրանքներ

Դաս և առաջադրանքներ

Հին Հունաստան

Հայաստանը`աշխարհակալ տերություն

Ուսումնական գարուն | Պաատմություն

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դասարանական աշխատանք Պատմություն 07.04.2023

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքեր

Ժամանակ անիշխանության

Հարցեր
• Անակ Պարթևը ինչու՞ էր եկել Հայաստան։
Պարսից արքան Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին Խոսրովին սպանելու համար։


• Ներկայացրեք Խոսրով ll-ի սպանության հետ կապված դեպքերը։
Անակին հայ զորականները սպանում են, բայց նրա որդուն դայակները փախցնում են Կապադովկիա, իսկ Խոսրովի որդուն պարսկական հետապնդումներից փրկելու համար փախցնում են Հռոմ։


• Ի՞նչ կրոն էին ուզում հայերին պարտադրել պարսիկները։
Դա զրադաշտականությունն էր կամ՝ մազդեզականությունը:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 126-127
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=127

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Տրդատ l-ի գահակալումը

• Ե՞րբ է սկսվել և քանի՞ տարի է տևել հայ-պարթևական պատերազմն ընդդեմ Հռոմեական կայսրության։

Հայ-պարթևական պատերազմը սկսվել է 54 թ․ և տևել է տասնչորս տարի։


• Ո՞վ էր Կորբուլոնը։ Ե՞րբ գրավեց Արտաշատը։

Կորբուլենը զորավար Հռոմեացի էր և գրավել է Արտաշատը 58 թ․։


• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հռանդեայի ճակատամարտը։

Հռադեայի նվաստացուցիչ պարտությունից հետո Ներոն կայսրը համաձայնում է ճանաչել Տրդատի գահակալությունը։


• Ներկայացրեք Տրդատի թագադրման պատմությունը։

Տրդատը՝ հասնելով Ներոն կայսերի մոտ, հրաժարվել է հանել իր սուրը։


Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 118-123

Տեսաֆիլմ

Դաս 2

Մեծ Հայքը առաջին դարի վերջից մինչև երրորդ դարի սկիզբը

• Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ l-ից հետո։

Տրդատ առաջինից հետո գահ է բարձրանում Սանատուրկ եկրորդը։ Նրա օրոք Մծուրքը։ Համաձայն Պարթևստանի և Հռոմի համաձայնության Հայաստանում թագավոր թր ընտրվում միայն երկու կողմերի համաձայնության ժամանակ։


• Ի՞նչ ընթաց ունեցավ հայ-հռոմեական հակամարտությունը Խոսրով l-ի օրոք։

Խոսրով առաջինը արշավում է լեռնական ցեղերի դեմ և ջախջախում նրանց։ Իսկ հռոմեական կայսը որոշում է Հայաստանը նթարկել իրեն և խաբեությամբ հրավիրում է Խոսրովին Ասորիք և ձեռբակալում է նրան։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 123-125

Պատմություն

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հին Հռոմ

• Ի՞նչ ցեղեր և ցեղախմբեր էին ապրում Իտալիայում։
Հյուսիսում ապրում էին էտրուսկները, Միջին Իտալիայում՝ լատինները, հարավում՝ հույները։


• Ներկայացրեք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։
Արյունակից ժողովուրդները միավորվում էին մի տոհմի մեջ՝ առաջնորդի գլխավորությամբ։ Տոհմերը նույնպես միավորվում էին ցեղերի մեջ։ Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածքը անընդհատ վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների։ Սակայն ավելի ուշ ուժեղները իրենց էին վերցնում բերրի հողերը։ Սակայն հողը մեկա պատկանում էր ցեղին։ Ցեղակիցները ապա նաև հռոմեացիները ունեն ձևականորեն հավասար իրավունքներ։ Չափահաս տղամարդիկ ունեին ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր վերցնելու իրավունք։ Տոհմերի ավագները կազմում էին Սենատը։Պետության գլուխ արքան էր, որի իշխանությունը ժառանգաբար չէր փոխանցվում։ Արքային ընտրում էր Ծերակույտը։


• Ի՞նչ բարեփոխումներ անցկացրեց Սերվիոս Տուլիոսը։
Քաղաքացիներին բաժանեց հասարակական դասերի՝ ըստ տարեկան եկամտի։


Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-109
Տեսաֆիլմ
https://youtu.be/VTd-8y4yXEU

Տեսաֆիլմ
https://youtu.be/k_El4CbAPxo

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Արտաշեսյան վերջին գահակալները
Հարցեր
• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 109-110

Տեսաֆիլմ
https://youtu.be/Ss01GDxJCIU

Դաս 2

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը l-lll դարերում

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 113-116

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։


Տիգրանակերտի ճակատամարտի ժամանակ հայերը չկարողացան պահել հռոմեացիներին և նրանք մտան Տիգրանակերտ, իսկ Արածանիի ճակատամարտի ժամանակ հայերը ջախջախեցին հռոմեական զորքին։


• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։


Լուկուլոսի արշավանքը ավարտվում է նրանով, որ հայոց զորքը դուրս է շպրտում գռոմեական զորքերին Հայաստանից։ Նաև հայոց զորքերի օգնությամբ Միհրդատ Եվպատորը ազատում է Պոնտոսը այնտեղի հռոմեացիներից։


• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։


Տիգրան Մեծը մեծ զիջումների է գնում այդ պայմանագրով, որովհետև նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին և մենակ էր մնացել ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Այդ իսկ պատճառով Տիգռան ՄԵծը հրաժարվեց իր նվաճած տարածքներից։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 102-104

Այլ աղբյուրներ


Տեսաֆիլմ  1
https://youtu.be/2eIJowPYhOs
տեսաֆիլմ 2
https://youtu.be/Aog0Bm6orOU

Դաս 2

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ ll-ի օրոք

• Բնութագրեք Արտավազդ ll-ին։
• Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել։
• Ներկայացրեք Անտոնիոսի արշավանքի արդյունքները։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-107

Պատմություն

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

Ծերակույտ կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը: 


• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:


Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 72-76

Հին Սպարտան և Աթենքը

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

•Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուկացել էր և դրա համար որոշում է իր երիկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

• Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է ազատություն, այսինքն ինքնավարություն։

• Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։

Հայոց պատմության դասագիրք, էջ 93-95
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

Դաս 2

Տիգրան Մեծի տերությունը

• Ներկայացրեք Տիգրան Մեծի տերության սահմանները։
• Համեմատեք Արգիշտի l-ին և Տիգրան Մեծին։
• Ի՞նչ պատվանուններ են տվել օտար հեղինակները Տիգրան Մեծին։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 98-100

Պատմություն

Դասարանական աշխատանք Պատմություն 07.04.2023

Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։

Մագնեսիա քաղաքում Ք․ա․ 190 թ․ տեղի էունեցել Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին հռոմից։

Սելևկյանների պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին վերականգնելու Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունները, Մեծ Հայքում՝ Արտաշես I-ը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։ Հռոմը անմիջապես ընդունեց անկախությունը, քանի որ իր համար ձեռնտու էր ավելի թուածնել Սելևկյանների տերությունը։

• Ո՞րն էր Արտաշես l-ի գլխավոր նպատակը։

Արտաշես I – ի գլխավոր նպատակն այն էր, որպեսզի վերամիավորեր Մեծ Հայքի տարածքները։

• Ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել Արտաշեսը։

Արտաշեսը մարդկանց շուրջը պատնեշներ շարել։

• Ու՞մ որդին էր Տիգրան Մեծը, ինչու՞ էր նա որպես պատանդ հայտնվել Պարթևստանում։

Տիգրան Մեծը Արտավազդի որդին էր։  Պատճառն այն էր, որ Պարթևստանը և Մեծ Հայքը պատերազմել են և Մեծ Հայքը պարտվեց։ Եվ դրա համար նրանք պատանդ տվեցին Տիգրան մեծին։

• Ներկայացրեք Տիգրան Մեծի գործունեությունը։

Տիգրան Մեծը իշխել է մինչև Ք. ա. 95 թ։ Երբ նրան պատանդ տարան դեպի Պարթևստան, նա այնտեղ մնաց մինջև 45 տարեկան։