Մաթեմատիկա, Մայրենի, Պատմություն, Ռուսերեն, Անգլերեն, Բնագիտություն

3 — րդ ուսումնական շրջան – Բոլոր առարկաները

Մաթեմատիկա՝

Երրորդ ուսումնական շրջան – Մաթեմատիկա 

——————–

Մայրենի՝

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

————————

Անգլերեն՝

Summary of the third study period — English

————————

Ռուսերեն՝

Краткое изложение третьего периода исследования — Русский язык

————————

Բնագիտություն՝

Երրորդ ուսումնական շրջան — Բնագիտություն

————————

Պատմություն՝

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում – Պատմություն

————————

Երգ՝

Մենք երգի ժամին շատ հետաքրքիր երգեր ենք երգել։

————————

Պար՝

Պարի ժամին մենք գեղեցիկ պարեր ենք սովորել։

Մայրենի

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  • Ներկայացրե’ք առարկայից ձեր ձեռքբերումները և հաջողությունները,

Մենք այս տարիների ընթացքում շատ հետաքրքիր բաներ էինք արել։ Մենք գործնական քերականություններ և շարադրություններ էին գրել։ Հեքիաթներ կարդում և ներկայացնում գաղափարը։ Ծանոթանում էինք հեղինակների հետ և անգիր անում իրենց բանաստեղծությունները։ Բացի դրանից մենք հետաքրքիր խաղեր էինք խաղում և այլն։ Կարճն ասածով, շատ հավես էինք անցկացրել ընկեր Տաթևի հետ։

  • Ստացված, կարևոր նախագծեր,

Ես շատ ստացված նախագծեր ունեմ, որոնցից են հեղինակների բանաստեղծությունները։

Համո Սահյանի ,,Ես կուզեի,, և ,,Մեր լեզուն,,

Ե․ Չարենց «Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը» և «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

  • Ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքեր, 

Փետրվար՝

Փետրվար ամսվա ընդացքում գրադարանում կարդացած գրքի նախագիծ

Մարտ՝

Ես չկարողացա գտնել այդ նյութը։ Գուցե կորել է։

Ապրիլ՝

ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Մայիս՝

Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

  • Չորս ամիսների հաշվետվությունների հղումները։

Փետրվար՝

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ՝

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ՝

Մայրենիի Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս՝

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայրենի

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:—  Է՛յ…է՜յ:—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:—  Ես  եմ:Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:—  Ի՞նչ  ես  ուզում:-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:

  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:

  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:

  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Իմ կարծիքով, այս հեքիաթի հերոսը փորձում է մեզ նվիրել, որ պետք է լավ վարվենք որիշ մարդկանց հետ:

Մայրենի

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկտմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Այս հեքիաթի հերոսը փորձում է մեզ նվիրել, որպեսզի մենք լավ վարվենք ուրիշների հետ։

Մայրենի

Մայիս ամսվա հաշվետվություն

  • Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում,

 ,,Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում,,

  • Գրաբարյան առաջադրանք ․ Վահագնի ծնունդը,

Գրաբար

  • Ճշմարտության մոլորակը,

Ճշմարտության մոլորակը

  • Կարդալ բայը չի սիրում հրամայական,

«Կարդալ բայը չի սիրում հրամայական»

  • Մի գիշեր անտառում, 

Մի գիշեր անտառում

  • Գրաբարյան առաջադրանք․ Արծիվ և նետ

Արծիւ եւ նետ — Գրաբար

  • Ժակ Պրևեր․ Ավելի վատ,

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

  • Ջրի կաթիլը,

Ջրի կաթիլը

  • Կորսված օրեր

Կորսված օրեր: Դինո Բուցատի

  • Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն,

Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

  • Ստեղծագործական աշխատանքներ,

«Ազատ լինել չի՛ նշանակում անգործության մատնվել»

,,Ստի մոլորակը,,

  • Այլ

Գործնական քերականություն

Մայրենի մայիսյան ֆլեշմոբ

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

  • Գնահատե՛ք ձեր մայիս ամսվա աշխատանքը և հիմնավորեք։ 

Կարծում եմ, որ մայիս ամսին նույպես լավ եմ աշխատալ, բայց ես շատ – շատ կուզեի, որ իմ աշխատանքը գնահատվեր 10։

Մայրենի

Գործնական քերականություն

1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն –  հավաքված մարդիկ

Մարդկություն – ամբողջ աշխարհում ապրող մարդիկ

Ագզ – նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

Ժողովուրդ – Մի երկրում ապրող մարդիկ

Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

2. Ա և Բ խմբի գոյականների տարրեբությունը բացատրի՛ր: Բացատրի՛ր, թե ինչու են Բ խմբի բառերն անվանում հավաքական գոյականներ:

Ա. Թռչուն, մեղու, ոչխար, ձուկ, գայլ, ձի, զինվոր, հայ, Գեղամ:

Բ. Երամ, պարս, հոտ, վտառ, ոհմակ, երամակ, ջոկատ, ժողովուրդ, ամբոխ:

Բ – ն տարբերվում է Ա – ից նրանով, որ նա ցույց է տալիս խումբ։

3. Փորձի՛ր բացատրել, թե ընդգծված բայը որ դեպքամ է եզակի և որ դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում է: – Եզակի

Բ. Գառներն արածում են: – Հոգնակի

Գ. Գառների հոտն արածում է: – Եզակի

Ա. Գայլը գյուղ մտավ: – Եզակի

Բ. Գայլերը գյուղ մտան: –  Հոգնակի

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ: – Եզակի

Ա. Մեղուն թռավ դեպի ծառը: – Եզակի

Բ. Մեղուները թռան դեպի ծառը: – Հոգնակի

Դ. Մեղուների պարսը թռավ դեպի ծառը: – Եզակի

4. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝

Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը (թռչել)։ – Կռունկների երամը թռչում էր։

Զորքը (տեղավորվել) դաշտում։ – Զորքը տեղավորվում էր դաշտում։

Ժողովուրդը (լսել) հռետորին: – Ժողովուրդը լսում էր հռետորին։

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել): – Հրապարակում հավաքված բազմությունը ինչ – որ բանի էր սպասում։

Ավագանին (ողջունել) օտարականին: – Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) սարից: – Հոտն իջնում էր սարից:

ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: – ժողովուրդը գոհ էր լինելու այդ որոշումից:

Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել): – Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ էր սպասում:

Մայրենի

Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում, սկսել եմ կարդալ Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից» գիրքը։ Այն շատ հետաքրքիր և հումորային։ Ես իհարկե դեռ չեմ վերջացրել ընթերցումը, բայց կարող եմ այն ներկայացնել։ Այս գիրքը մի տղայի մասին է, որի անունն Էմիլ է։ Նա հայտնի էր ամբողջ Լյոնեբերգայում, որպես շատ չարաճճի տղա։ Նաև նա ուներ բարի ծնողններ և փոքրիկ քույրիկ, որը շատ անգամ տուժել էր Էմիլի չարաճճիություններից։ Շատ հումորային մասեր կային և դրանցից մեկն այն է, որ Էմիլը գլխով մտել էլ ապուրամանի մեջ։ Մի անգամ էլ հյուրեր ընդունելիս, իրենց ընտանեկան դրոշի փոխարեն իր քույրիկին էր բարձրացրել դրոշի ձողին, որպեսզի տեսներ ամբողջ Լյոնեբերգը։ Գիտեմ շատ ծիծաղելի է հահա։ Սակային, այդ չարաճճի տղան հետագայում դառնում է Լյոնեբերգայի շրջանի համայնքի նախագահը։ Կարդացել եմ նաև այս հեղինակի «Երկարագուլպա Պիպի» գիրքը։

Մայրենի

Կորսված օրեր: Դինո Բուցատի

Կարդա՛ ,,Կորսված օրեր,, պատմվածքը։ 

ամառանոց — հանգստանալու տեղ

2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։ 

Իմ կարծիքով այս ստեղծագործության գաղափարն այն է, որ պետք չէ հիշել անցած վատ պահերը, այլ լավ պահերը։

Մայրենի

Ջրի կաթիլը

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ`


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա: 

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ: 

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:


Բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք:

Սեղծագործության մեջ Անանուն կախարդի կերհպարի անհրաժեշտությունն այն է, որ նա համեմատում է մեծ քաղաքը ճահճաջրի կաթիլի հետ։

———————

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Մայրենի

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։ 

Իմ կարծիքով, այս ստեղծագործության ասելիքն այն է, որ եթե ինչ – որ մեկին/բան սիրում ես, պետք է խնամես , սիրես և իհարկե օգնես նրան/այն։

2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։ 

ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես: