Հայոց լեզու

և-ի ուղղագրությունը

Ագեվազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ,  ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ

Բարև, արևային ,  եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ,  հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր։

Գրել տրված բառերի հականիշները:

Փոքրիկ-մեծահասակ, տաք-սառը, ուրախ-տխուր,  շտապ-դանդաղ, օտար-ծանոթ,լավ-վատ ,ճիշտ-սխալ, բացվել-փակվել, լայն-նեղ, կորցնել-գտնել, արթուն-քնած, բարձր-ցածր, նուրբ-պինդ, առավոտ-իրիկուն, վերև-նեքև, ծեր-երիտասարդ, դժվար-հեշտ, չար-բարի,  ուժեղ-թույլ, շատ-քիչ, հիվանդ-առողջ, հեռանալ-մոտենալ, հաճելի-տհաճ, դուրս-ներս, դրախտ-դժոխք, տգեղ-գեղեցիկ,  ունևոր-աղքատ, աշխատասեր-ծույլ, մաքրասեր-փնթի։

Հայոց լեզու

Ը-ի ուղղագրությունը

Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկեերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վեր.ելակ,  երփն.երանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

  1. Լրացրու բաց թողնված տառերը. Օ-Ո

օրինակ

 օգնական

 նորոգել

 անօգնական

 այսօր

որոնել

 կեսօր

օճառ

օղ

որսորդ

ականջօղ

ոչինչ

օղակաձև

որևէ

օրնիբուն

օգոստոս

օրորոց

բոլոր

օգնություն

կլօրիկ

անօգուտ

շորորալ

օգուտ

ոզնի

2․Առարկա ցույց տվող բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի:

Կղզի, Արմեն, երազ, ուսանողներ, թոռնիկ, ժպիտ, կատուներ, մեքենավար, Վահրամ, սկյուռ, զայրույթ, տատիկ, վերմակներ, ձկնորս, փողոցներ, երգչուհիներ, խոզանակներ, աղջիկներ, նուռ, վախ, ծիծաղ, սփռոց, վիշտ, մանուշակներ, ջութակահար, տանիք, հարգանք, կատուներ:

Օրինակ՝

ի՞նչ տանիք, կղզի, երազ, ժպիտ, սկյուռ, զայրույթ, նուռ, վախ, ծիծաղ, սփռոց, վիշտ, տանիք, հարգանք

ինչե՞ր  վերմակներ, կատուներ, փողոցներ, խոզանակներ, մանուշակներ

ո՞վ տատիկ, Արմեն, թոռնիկ, մեքենավար, Վահրամ, ձկնորս, ջութակահար

ովքե՞ր աղջիկներ, ուսանողներ,  երգչհիներ

3․Միացրու երկու մասերը  և կազմիր նոր բառեր։

ընկեր, առու, հերոս, տուն, միրգ, փողոց

-ուհի, -վակ, -ական, -ակ, -եղեն, -ային

Ընկեր+ուհի-ընկերուհի

առու+վակ-առվակ

հերոս+ական-հերոական

միրգ+եղեն-մրգեղեն

տուն+ակ-տնակ

տուն+ային-տնային

փողոց+ային-փողոցային

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

1.Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան,  օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

Հայոց լեզու

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է » հարցեր և առաջադրանքներ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Ծառի ճյուղերը քամուց օրորվում են: Գույնզգույն տերևները թափվել են առվի մեջ: Ջրվեժի կաթիլները այս ու այն կողմ են թռչում աշնան քամուց: Ծտերն էլ իրենց երգ-ծլվլոցով քամուն են ողջունում:

Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

 Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինձ դուր եկան այս տողերը, որովետև դեղինը արևի, ցորենի գույնն է: Իսկ արևը, ցորենը (հացը) կյանքի խորհրդանիշ են:

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

       Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ոսկեզօծ աշունը դեղին է ներկել ամեն ինչ: Տերևներն ու ճյուղերը դեղին են դարձել: Առվի մեջ այնքան դեղին տերև է թափվել, որ այն նույնպես, աշնան զգեստ է հագել:

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

  • Գործնական աշխատանք
  •  
  • 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ եզր, որդի, սղոց, հոգի, ովքեր, ես, ենք, մորեղբայր, Երևան, բարև, տերև, գնդակ, հիշել:
  •  
  • Եզր-3 տառ, 5 հնչյուն
  • որդի-4 տառ, 5 հնչյուն
  • սղոց-4 տառ, 5 հնչյուն
  • հոգի-4 տառ, 4 հնչյուն
  • ովքեր-5 տառ, 5 հնչյուն
  • ես-2 տառ, 3 հնչյուն
  • ենք-3 տառ, 3 հնչյունշ
  • մորեղբայր-9 տառ, 9 հնչյուն
  • Երևան-5 տառ, 7 հնչյուն
  • բարև-4 տառ, 5 հնչյուն
  • տերև-4 տառ, 5 հնչյուն
  • գնդակ-5 տառ, 6 հնչյուն
  • հիշել-5 տառ, 5 հնչյուն
  •  
  • Գործնական աշխատանք
  •  
  • 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույր, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:
  •  
  • Ոզնի-5 հնչյուն, 4 տառ
  • մորաքույր- 8 հնչյուն, 8 տառ
  • ամենաերկար-11 հնչյուն, 10 տառ
  • հնդկահավ-9 հնչյուն, 8 տառ
  • երազանք-8 հնչյուն,7 տառ
  • որսորդ-7 հնչյուն, 6 տառ
  • ամենաորակյալ-13 հնչյուն, 12 տառ
  • եղևնի-7 հնչյուն, 5 տառ
  • եվրոպական-10 հնչյուն, 8 տառ
  • ամերիկական-10 հնչյուն, 10 տառ
  •  
  •  
  •  
  • Գործնական աշխատանք
  •  
  •  3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:

Ոսկի-5 հնչ., 4 տառ

որակ-5 հնչ., 4 տառ

ողկույզ-7 հնչ., 6 տառ

Բառասկզբում գրվող ո տառը լսվում է վօ, հետևաբար, հնչյունների քանակը շատ է:

Երակ-5 հնչ., 4 տառ

Երամ-5 հնչ., 4 տառ

Երազ-5 հնչ., 4 տառ

Բառասկզբում գրվող ե տառը լսվում է յէ, հետևաբար, հնչյունների քանակը շատ է:

Հայոց լեզու

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։
  • Այս առակը ինձ սովորեցրեց, որ ժամանակից շուտ չի կարելի պարծենալ
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։
  • Փառասիրությամբ-Փառք սիրող, պարծենկոտ
  • Ժայռ-Մեծ ժայռաքար, ժայռեղեն հսկայական բեկոր
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
  • Երազանք, երկու, եմ, երբ, ես, ետևից:
  • Որոնցից, որսալ, որ, ով:
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։
Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

քիթը           տալ    քիթը կախել

ոտքերն         մեկ լինել  ոտքրերն ընկնել

սիրտ           կախել  սիրտ տալ

աշխարհով      ընկնել  աշխարհով մեկ լինել

2․Գրիր մեկ բառով

Նվեր տալ-նվիրել

Խղճահարություն զգալ-խղճալ

Լույս տալ-լոսավորել

Ուտելու համար պիտանի-ուտելիք

Փոստը բաժանող մարդ-փոստատար

3․Վերականգնիր առածները։

 1 Շատ կարդաս,                քիչն էլ կկորցնի։ 5

 2Լավ անես՝ քեզ կանես,         սովորիր քեզ համար։4

3Աղքատը հացի կարոտ է,       վատ անես՝ քեզ կանես։2

4Արա ուրիշի համար           հարուստը՝ ամեն բանի։ 3

5Շատի հետևից ընկնողը        շատ բան կիմանաս։1

4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող

Սևաչյա-սև աչքեր ունեցող

Շիկահեր-շեկ մազեր ունեցող

Թիկնեղ-լայն թիկունք ունեցող

Գեղեցկադեմ-գեղեցիկ դեմք ունեցող

Սրամիտ-սուր միտք ունեցող

Փոքրամարմին-փոքր մարմին ունեցող

Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում 2 մաս Ալբերտ Մորավիա

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Продолжить чтение «Երբ մտքերը սառչում են օդում 2 մաս Ալբերտ Մորավիա»