Իմ ձեռքերով

Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խար աման կամ ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու :

Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել :Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ :Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ : Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում :Կտեսնեք ,որ կաթը սկսում է շարժվել ,իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են իրար :

Իմ ձեռքերով

Աղը, բիբարը ևփուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Բիբարը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Նկարում ենք կոնֆետներով

Անհրաժեշտ նյութերը -գունավոչ կոնֆետներ, ափսե և ջուր

Գունավոր կոնֆետները շրջանաձև դասավորում ենք ափսեի մեջ,ապա ափսեի կենտրոնում ջուր լցնում:ՈՒ սպասում թէ ինչ կստացվի՞

դա դա դա դաաաաաաաամ հրա~շք , նայեք ինչ գեղեցիկ ծիածան է ստացվել :

Իմ ձեռքերով

Բնագիտական փորձ

Լողացող ձուն

Անհրաժեշտ նյութերը- 1 հում ձու, 1 հատ բաժակ, ջուր, աղ, գդալ

Փորձի նկարագրություն

Բաժակի մեջ ջուր ենք լցնում: Ձուն զգուշորեն տեղադրում ենք ջրով լի բաժակի մեջ։ Նայենք՝ ինչ է լինում: Ապա հանում ենք ձուն և բաժակի մեջ մեկ ճաշի գդալ աղ ենք լցնում ու խառնում: Ձուն իջեցնում ենք բաժակի մեջ: Էլի հանում ենք ձուն ու ավելացնում երկրորդ գդալը աղը: Ձուն իջեցնում ենք բաժակի մեջ, հետևում, հետո՝ երրորդը…: Հետևում ենք թե ամեն մի գդալ աղից հետո ձուն բաժակի որ մասում է հայտնվում:

Մաթեմատիկա, Իմ ձեռքերով

Պիցցայի խնդրագիրք

             Պիցցա  044-ՄՀԱՀԱ                   Հեղինակ՝ Կարոլինա Եսայան

  Անհրաժեշտ մթերքներ

Պիցցայի լոշիկ, տոմաթի մածուկ, երշիկ, պանիր, սունկ, ձեթ, կծու բիբար, մայոնեզ:

Продолжить чтение «Պիցցայի խնդրագիրք»