Իմ հորինուկները

Մարմնամարզություն 04.03.2021

Բակում մենք հեծանիվ ենք վարում, հետաքրքիր խաղեր ենք խաղում, oրինակ՝ գործնագործ: Ես քանի որ շատ-շատ եմ սիրում մարզվել, դրա համար էլ ամեն օրը ուրախ-ուրախ գնում եմ բակ մարզվելու:

Իմ հորինուկները

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո… Լիովին նոր աշխարհ… Ա~յ քեզ հրաշք… Բևեռները միաձուլվել են ,երբեմնի սառը, մտքից զուրկ բնակիչները սովորել են  մտածել:Բոլոր մարդիկ հրաշքով բարի են դարձել:Սովորել են սիրել, օգնել միմյանց:Նրանք այլևս չունեն չար մտքեր:Սա պարզապես հրաշք է: Ի~նչպես փոխվեց ամեն ինչ, չ՞է որ հակառակն էր տիրում.մարդկանց փոխեց մեծ ցանկությունը՝լավը դառնալու:

Փաստորեն ճիշտ է, երբ ասում են ,որ մի բան շատ ես ցանկանում՝ իրական է դառնում:

Իմ հորինուկները

Սառնարանում ապրող մտքերը

Մի անգամ սառնարանը մտածեց. << Այս ինչ ցուրտ է այստեղ:Երանի ինչ-որ մեկը սովածանար, բացեր դուռը և մի փոքր տաքություն գար ,որ ես մի քիչ ջերմանայի >>: Եվ այդ պահին փոքրիկ տղան բացեց դուռը և մոռացավ փակել այն :Սառնարանը սկսեց հալչել և մտածեց,որ զուր էր այդպես ուզել:Մթերքները սկսեցին փչանալ, և սառնարանը նույնպես փչացավ:

Իմ հորինուկները

Ալիսա-Գլորիկի նոր արկածները

Ինչպես հիշում եք մենք արդեն գիտենք Ալիսա-Գլորիկի որոշ արկածների մասին, իսկ այժմ ձեզ կպատմեմ, թե ինչ նոր արկածների միջով անցավ այդ խենթ աղջնակը: Մի անգամ Ալիսա-գլորիկը այնքան քաղցած էր, որ հայտնվեց սառնարանում: Նա մի կուշտ կերավ բոլոր ուտելիքները և որոշեց, սովորության համաձայն մեկ այլ հետաքրքիր տեղ գլորվել, սակայն այնքան էր գիրացել, որ չկարողացավ սառնարանի դռնով անցնել: Սկսեց լաց լինել, օգնության կանչել: Այդ պահին հայտնվեց բարի փերին և պայմանով, որ Ալիսան ալյևս խենթություններ չի անի՝ նրան օգնեց դուրս գալ այնտեղից: Բայց Ալիսան չլսեց փերիին և գլորվեց այնքան, որ հայտնվեց այս անգամ էլ գայլի երախում և որպեսզի գայլը նրան չուտի, հնարամիտ Ալիսան կոտրեց գայլի բոլոր ատամները և փախավ:☺😊🥰🙂😄

Իմ հորինուկները

Հեքիաթ հրաշագործի և սև մոգերի մասին

Ես կարծում եմ, որ չար գործեր չի կարելի անել, որովհետև դա բումերանգի պես կվերադառնա քեզ:

միշտ բարին հաղթում է չարին:

Իմ երկրորդ նկարում ես նկարեցի հրաշագործներին ,ինչպես են քաղցրավենիք հյուրասիրում մոգերին և բարությունը տեսնելով նրանք բարիանում են:

Իմ հորինուկները

Իմ զվարճալի ու տարօրինակ երազը

Մի օր բակից վերադարձա տուն, այնքան հոգնած էի, որ անմիջապես քնեցի ու մի զվարճալի ու տարօրինակ երազ տեսա:Երազում տեսա ինձ, բայց մեջքիս թևեր էին աճել ու ես փորձեցի թռչել: Թռչեցի այնքնան բարձր, որ հայտնվեցի ամպերի մեջ, որտեղ կային շատ թռչուններ, և բոլորը ողջունում էին ինձ:Թռչելիս այնքան մոտ էի արևին ,որ թվում էր հիմա կայրվեմ:Արագացրեցի թռիչքս , որ փախչեմ արևից  ու  ի~նչ ուրախություն ՝ վերջապես հայտնվեցի  անձրևի գրկում,այն ինձ ոտքից  գլուխ թրջեց:Հանկած զգացի, որ թևերս անհետանում են և արագ սլանում եմ ներքև:Արթնացա և հասկացա, որ մայրիկս է արթնացնում: Ափսոս, որ շուտ արթնացրեց,դեռ ինչքա~ն հետաքրքիր ու զվարճալի արկածներ էին ինձ սպասվում:

Իմ հորինուկները

Ինչ կլիներ եթե աշխարհը շուռ գար

         

Մի տարօրինակ առավոտ էր, երբ ես արթնացա քնից:

կարծես ամեն ինչ շրջվել էր: Մայրիկս պայուսակս վերցրեց,

դրեց ուսերին և շտապեց դպրոց: Ես մտածեցի, որ եթե

մայրիկս աշակերտուհի է, ուրեմ ես էլ կարող եմ լինել ուսուցչուհի: Որպեսզի համոզվեմ, արագ հագնվեցի և

շտապեցի դպրոց: Ճանապարհին տեսա, որ մրգերի վրա

ծառեր են աճել, մեքենաները շրջված են երթևեկում:

Երբ մտա դպրոց ուսուցչուհիներս աշակերտ էին

դարձել և բարձրաձայն աղմկում էին: Ես զայրացած ասացի, որ լուռ մնան և բոլորը լուռ նստեցին: Շատ զվարճալի էր ինձ համար: Ես շատ կուզեի, որ աշխարհը

միշտ այսպես շուռ եկած լիներ:

Իմ հորինուկները

Իմ կարծիքը Ավետիսյան Միլանայի բլոգի մասին:

Ես ուսումնասիրեցի իմ դասընկերուհի՝ Ավետիսյան Միլանայի ուսումնական բլոգը:Նյութերը բավականին շատ էին , բայց քիչ էին նկարները և տեսաֆիլմերը: Եթե դրանք շատ լինեին, ավելի գեղեցիկ և պատկերազարդ կլիներ իր բլոգը: Ամենից շատ մաթեմատիկայի նյութերն էին :Գրառումները գրագետ էր կատարել, տառասխալներ չուներ:Քանի որ ես շատ եմ սիրում բլոգերում տեսաֆիլմեր բաժինը, նայեցի Միլանայի բոլոր տեսաֆիլմերը, և ինձ դուր եկավ  զատկական խաղը:

Իմ հորինուկները

Վայրի կարապներ. Հ. Ք. Անդերսեն

Ես կարդացել եմ Անդերսենի <<Վայրի կարապներ>>  հեքիաթը:
Հեքիաթից ինձ դուր  եկավ այս հատվածը.
Դահիճն արդեն պատրաստվում էր բռնել Էլիզի ձեռքերից, բայց աղջիկը տասնմեկ շապիկները արագ գցեց կարապների վրա, և նրա առջև հայտնվեցին տասնմեկ գեղեցկադեմ արքայազուններ:
Հեքիաթի հերոսներն էին՝ թագավորը, չար թագուհին , թագավորի աղջիկ ՝Էլիզը և տասնմեկ եղբայրները:
Հերոսներից ինձ դուր  եկավ Էլիզի կերպարը, քանի-որ  նա շատ բարի և հոգատար քույրիկ էր իր եղբայրների համար:Նրա տանջանքի շնորհիվ փրկվեցին իր եղբայրները:
Ինձ դուր չեկավ թագուհու կերպարը , քանի-որ նա շատ չար կախարդ էր:Նա այնպես կախարդեց ,որ խեղճ եղբայրները վերածվեցին վայրի կարապների, իսկ Էլիզին այնպես տգեղացրեց , որ հայրիկը չճանաչեց իր աղջկան և վռնդեց տանից:
Ես շատ  եմ սիրում Անդերսենի հեքիաթները և բոլոր իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ դրանք: