Լինում է՛, չի՛ լինում, մի մոլորակ է լինում։ Այդ մոլորակը ուներ մի հետաքրքիր արքա։ Նա շատ էր սիրում հետաքրքիր պատմություններ։ Եվ որպեսզի շատ հետաքրքիր պատմություններ լսի, մի հրաման է արձակում։
— Իմ հպատակներ, ով մի այնպիսի պատմություն պատմի ու ես չհավատամ, նրան ոսկիններ կտամ․
Բոլորը զարմացան և ուրախացան։ Մարդիկ սկսեցին գնալ պալատ ու հետաքրքիր ու զարմանալի ստեր պատմել։ Բայց արքային զարմացնելը այդքան էլ հեշտ չէր։ Ամիսներ անց, մի դպրոցական տղա, մի այնպիսի պատմություն պատմեց արքային, որ արքան ապշեց և ասաց․
— Ստում ես, չէ՞․
— Եթե ստում եմ, ուրեմն ոսկի տվեք․
Արքան ժպտաց և հրամայեց տղային ոսկի տալ։ Այդ օրվանից բոլորը սկսեցին այդ մոլորակին անվանել «Ստի մոլորակ»․․․։
Վ Ե Ր Ջ
Շատ շնորհակալություն, որ կարդացիք այս հիասքանչ հեքիաթը․․․։