Կարդա՛ Հայերենում կա տասը խոսքի մաս՝գոյական, ածական, թվական, դերանուն; բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական (եղանակավորող բառեր):
Կապ կոչվում են այն բառերը, որոնք դրվում են առարկա ցույց տվող բառերի վրա (գոյական, դերանուն) և օգնում են, որ այդ բառը կապվի, հարաբերվի նախադասության մեկ այլ անդամի հետ:
Շաղկապ կոչվում են այն բառերը, որոնք կապում են նախադասության անդամները կամ բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունները:
Ձայնարկություններն ու վերաբերական բառերը ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը հաղորդվող մտքի նկատմամբ: Զգայական վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ: Ձայնարկությունների մեջ մտնում են նաև նմանաձայնությունները (օրինակ ծուղրուղո՜ւ, ճը՜ռռ):Դատողական վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են վերաբերական կամ եղանակավորող բառեր:
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել …ին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի …ից (կործանել):
Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը … (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների … (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի …ը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց … (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.
— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց …ը (շրջապատել):
——————————————————————————
Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին: Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից:
Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչումը՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.
— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը: