Կյանքում յուրաքանչյուր մարդ ունի հիասթափությունների, մտահոգությունների պահեր, դժվարություններ։ Բայց, չնայած ամեն ինչից, պետք է սիրել կյանքը: Մեր շտապողականության, անդադար նորության հետևից վազքի արդյունքում կորցնում ենք ՝՝Ոսկի՝՝ ժամանակը կյանքը սիրելու։ Պետք է գնահատել այն ինչ ունես։ «Ինչու եմ սիրում կյանքը, որովհետև ես ապրում եմ»: կյանքը անգնահատելի նվեր է: Ես սիրում եմ կյանքը, քանի որ այն լի է վառ գույներով ,այն ինձ տվել է լավ ծնողներ,հարազատներ և ընկերներ։ Ճանապարհին հանդիպած դժվարությունները ընկալում եմ որպես դասեր, դրանք ավելի ուժեղ են դարձնում ինձ։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է երջանիկ լինելու համար: Միայն դա է ուզում, և ճանապարհին գտնվող բոլոր խոչընդոտները կվերանան, երբ մենք հաստատուն ու վճռականորեն ասենք ինքներս մեզ. «Ես իսկապես սիրում եմ կյանքը»: