Իմ կարծիքով, այս պատմվածքը և՛ տխուր էր, և՛ հետաքրքիր։ Տխուրն այն էր, երբ մայր ձին մահացավ։ Պատճառն այն էր, որ մայր ձին և գայլը կռվում էին, և երբ նրանք երկար էին կռվում, գայլը զգում էր, որ այդ ձին արդեն շատ էր հոգնել։ Նա հասկացավ, որ կկարողանար նրան սպանել, բայց երբ եկան շները, նա հասկացավ, որ շատ տանջվեց, բայց չստացվեց սպանել։ Այսպիսով, երբ շներն եկան և փախցրին գայլին, մայր ձին մահացավ և նրա շուրջը սև էր, քանի որ նա զոհվեց իր ձագուկին պաշտպանելուց, նրա սիրտը, իր սիրելի ձագուկին կորցնելու վախից պայթել էր, և կռվի վայրը ներծծված էր հերոս մոր արյունով։ Իմ կարծիքով, 3 – ը 1 — ի դեմ ճիշտ չէ։ Ստեղծագործության ասելիքն այն է, որ ինչքան էլ դժվար լինի, պետք է ապրել և ոչ մի բանին ուշադրություն չդարձնել։ Եթե լուրջ, ես այս պահին կլացեի, քանի որ մայրը տանջվում էր իր ձագուկին պաշտպանելու համար։