Մայրենի

Եղիշե Չարենց«Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ»


Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Առաջադրանքներ՝


1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Նժույգ – ձի

հողմ – քամի

սրընթաց – արագընթաց

ողջակեզ – զոհ, մատաղ։ 


2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 

Բանաստեղծությունը արտահայտում սեր կյանքի նկատմամբ, անկախ ամեն ինչից։


3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.

«Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…»

Ցանկացած մարդ պետք է սիրի աշխարհը և կյանքը։ Մեր անցած գրողները՝ մեզ համար լավագույն օրինակ են։ Նրանցից ոչ մեկի կյանքը հարթ և անարգելք չի եղել։ Ոչ մեկի կյանքն էլ առանց խոչընդոտների և դժվարությունների չի լինում։ Բայց դա պատճառ չէ, հիասթափվելու, ծնկի գալու կամ հանձնվելու համար։Կյանքը՝ դա պայքար է, հանուն լավի, գեղեցիկի և պայծառի։ Բայց գեղեցիկը, պայծառ ու լուսավոր ապագայի համար, պետք է ուժ գտնել ու քայլել։

Оставьте комментарий