Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Առաջադրանքներ՝
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
մշուշ – մեգ, մառախուղ
անզոր – անուժ
պարզկա – պարզ, հասարակ
իլիկ – թել մանող գործիք։
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
Բանաստեղծը պատմում է, որ երբ անգամ երազով կամ մտքերով վերադառնում ես տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր մանկությունը, ծնողներին, մեր մեջ ավելի շատ տպավորված պահեր։ Այդ հիշողությունները մեզ երջանկություն են պարգևում։
- Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
- Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։