1. Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.
Ա) կյանքի ձմեռ – ծերություն
Բ) անձյուն ձմեռ – անճարակ մարդ
Գ) անցյալ ձմռան ձյուն – արժեք չունեցող
Դ) գլխին ձյուն գալ – վատ բան լինել։
2․Այբբենական կարգի տառերի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բաները:
Մաթեմ, մայրենի, եկեղեցի, դպրոց, բասկետբոլ։
3․Գրի´ր, թե նշված թվականներից յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:
Ա) երեք – Երեք հրացանակիրները
Բ) տասներկու — Տասներկու աթոռ
Գ) քառասուն – Ալի Բաբան և քառասուն ավազակները
Դ) հազար – Հազարամյա ընկուզենին։
4․ Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ:
Ա) կարապի երգ – մահվան կամ հրաժեշտի երգ
Բ) ճնճղուկի սիրտ – փոքր սիրտ
Գ) հավի խելք – անխելք
Դ) ծիծեռնակի ձայն – դարձվածք չէ։
5․ Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:
Աստղի փոխարեն ես կգրեի խաղաղություն։ Իսկ Տոնածառը կզարդարեի ուրախություն, երջանկություն, առատություն, հաջողություն և առողջություն բարեմաղթանքներով։
6․Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:
Եղջերվասահնակ – հակ, կավ, հավ, վարսակ, նավակ, եղանակ, վեհ, նկար, նվեր, ղեկ, Արա, ասա, սավան, սավանա, վարս, վնաս, արջ, հասակ։
ցրտաշունչ – շուն, ցուրտ, չար, նուշ, տուն, շատ, ուշ, չու, շունչ, աշուն, շուտ, արտ, Արտուշ, Արտաշ։
ձյունաճերմակ – ճերմակ, ձյուն, ճեմարան, Նարե, Նարեկ, կամար, մուկ, նկար, ունկ, երամ, երամակ, երկու, նամակ։
խնդրանք – խանդ, նրանք, դրանք, դրան, դա, նա, Քնար, քնար։
քաղցրավենիք – քաղցր, աղցան, աղաց, նա, ցավ, նավ, վերք, վարք, վանք, վար, ցանք, քաղաք, քաղց, Իրաք, Իրան, իրան։
տարեմուտ – տուտ, մետր, մարտ, Մարտ, արտ, տատ, տեր, երամ, տետր, մուտ։
7․Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:
Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։
Ձմեռ Պապիկ,
Որքան կարող ես, շուտ արի
Այլևս չեմ վախենում քեզանից
Եվ սիրում եմ քեզ հիմա․
Դու մի նայիր իմ կցկտուր բառերին,
Դեմքիզ գույնի ու դողահար քայլերիս։
8․Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները․
Ա) մահկանացու – մահ ունեցող
Բ) ադամորդի – Ադամի որդի
Գ) հողածին – հողից ստեղծված։
9․ Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորյա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: Գրի´ր այդ ուղերձը՝ օգնելով նրան:
«Ձմեռ պապի ուղերձը»
Սիրելի մանուկներ, եկել եմ հեռու հեռավոր Լապլանդիայից։ Բարել եմ ձեզ բազմազան նվերներ և քաղցրավենիքներ։ Խոստացեք ինձ, որ ձեզ շատ լավ կպահեք, կլինաք մեծերին լսող, բարի, և կարգապահ։ Հիշեք, որ ես ձեր մասին ամենինչ գիտեմ, և ձեր նամակ խնդրանքները կատարելիս հաշվի եմ առնում, թե դուք ինչպես ես պահել ձեզ ողջ տարին։
Ձեր Սիրելի Ձմեռ Պապ։