Մայրենի

Ստեփան Զորյան «Եղևնին» 08.12.2022

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծառը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Առաջադրանքներ՝

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Իմ կարծիքով, ստեղծագործության գաղափարը այն էր, որ Եղևնին քաջության ու համառության օրինակ էր հանդիսանում բոլորի համար, որ այդ ցուրտը, բուքը և քամիները տանում էր առանց տրտնջալու ու ժպիտով։ Նաև գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր ուրախություն ունի իր գինը, և երբեմն ստիպված ենք լինում թանգ գին վճարել։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s