Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք:
Հեղինակ՝ Զահրատ
1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
Ըստ բանաստեղծի (Նաև իրականում), Նոր Տարվա տոնածառը զարդարելու համար պետք է երեք բան՝ տոնածառ, զարդարանքներ և հավատ լավ Նոր Տարվա նկատմամբ։ Վերջաբանում բանաստեղծը ուղում է իրան, որ այդ ամենը պետք չեն , ընդհամենը պետք է երազանք։
2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ — Նոր տարի
աղվոր — լավ
շտկելու — զարդարել, ուղել
բավե — բավական է
ալ — կարմիր
ատիկա — այդ
հոգվույս — հոգի
խաբկանք — սուտ
պատրանք — երազանք
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
Կարևորում եմ Ամանորին ՝ տոնածառ, ձյուն, նվերներ, ուրախություն, զարդարանքներ և մայրիկի ծնունդը։
Ամանորը հրաշալի տոն է, որը հնարավոր չէ տխրությունով դիմավորել։