Տարվա իմ ամենասիրելի եղանակը ձմեռն է։ Ես շատ – շատ եմ սիրում ձմեռը, քանի որ մենք կարող ենք ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել և ձյուն ուտել։ Ես ահավոր շատ եմ սիրում Նոր Տարին և ձմեռային արձակուրդները։ Սիրում եմ Տոնական զարդարված Երևանը, իր գիշերային գեղեցիկ լույսերով։ Այս տարի Երևանը ավելի շքեղ ու հեքիաթային է զարդարված, քանի որ մանկական Եվրատեսիլը Երևանում է լինելու։ Ես սիրում եմ տոնածառ զարդարել և բազմաթիվ նվերներ ստանալ։ Ես կուզեի, որ այս տարի մեր մասնակիցը հաղթեր (իմ կարծիքով կհաղթի)։ Սիրում եմ Նոր Տարվա գիշերը՝ երազանք պահել և վազել տոնածառի տակ նվերներ փնտրելու։ Այս տարվա իմ երազանքը այն է, որ աշխարհում և իմ հայրենիքում խաղաղություն լինի։ Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ ուրախ լինեն, որ փողոցում հանդիպենք միային ուրախ ու երջանիկ անցորդների։
ԱՅՍՔԱՆԸ։