1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:
Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
– Բերանդ ջուր մի՛ առ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի մարդ ես էն աշխարհն ուղարկել:
Բժիշկը պատասխանեց.
– Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:
Առաջինը համարվում է որպես խողակցական, իսկ երկրորդը որպես առակ։
Կարդա՛
Խոսքում բառը կարող է գործածվել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
Բառի արտահայտած փոխաբերական իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:
Հոմանիշների, հականիշների, նույնանունների գործածությունը խոսքը գեղեցկացնում է, հարստացնում ու ոճավորում:
2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:
Ա. Ականջ, արի, տարի, կրակ, ամպ:
Բ. Կախականջ, ականջ դնել, արիություն, քաջարի, տարեկան, կրակ անել, կրակվառիչ, ամպանված: