Նոյեմբեր ամսին իմ ծննդյան տարեդարձն էր։ Ես իմ եղբորից նվեր էի ստացել Ռոալդ Դալի «Չարլին Եվ Շոկոլադի Գործարանը» գիրքը։ Այն շատ հետաքրքրեց, և ես այն շարունակում էի կարդալ գրադարանում։ Գիրքը մի աղքատ տղայի մասին է, ում անունը Չարլի էր։ Նա ուներ մեծ ընտանիք՝ մայրիկ, հայրիկ, երկու տատիկ և երկու պապիկ։ Չարլին շատ – շատ էր սիրում Ուոնկայի շոկոլադե սալիկները։ Նա այդ սալիկներից կարող էր ունենալ միային իր ծննդյան տարեդարձի օրը։ Բայց ամեն ագամ դպրոց գնալիս և վերադարնալիս անցնում էր գործարանի կողքով և վայելում շոկոլադի բույրը։ Մի անգամ գործարանի տեր Ուոնկան, ցանկանալով օգնել փոքրիկներին, շոկոլադե սալիկները փաթեթավորեց հինգ ոսկե տոմսով։ Հինգերորդ երջանիկ հաջողակը դարձել էր Չարլին։ Տոմսը շահողները պետք է այցելեին շոկոլադի գործարան, իսկ հետո նվեր սկտանային մեկ բեռնատար շոկոլադ։ Չարլին տոմս շահած երեխաներից միակն էր, որը մինչև վերջ առանց անախորժության կարողացավ ավարտին հասցնել իր այցելությունը գործարան և ստացավ խոստացված պարգևը։ Շահողներից մեկը անհամբերությունից և բկլիկությունից մղված ընկավ շոկոլադի գետը։ Մյուսը ընկավ խողովակի մեջ, որով հոսում էր շոկոլադը։ Մեկը մյուսից ավելի վատն էր։ Այդ պատճառով էլ նրանք դուրս մնացին խաղարկությունից։