1. Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:
Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել: — Ուղիղ իմաստով։
Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի: – Փոխաբերական իմաստով։
Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի: – Ուղիղ իմաստով։
Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ: – Փոխաբերական իմաստով։
Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո: – Ուղիղ իմաստով։
Բ. Այդ մարդու սիրտը քար է: – Փոխաբերական իմաստով։
2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր: – Ուղիղ իմաստով։ – Հիմնական իմաստ
Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ: – Փոխաբերական իմաստով։
Ամեն օր պիտի հավաքես անկողինդ: – Փոխաբերական իմաստով։
Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել: – Ուղիղ իմաստով
Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:
3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել – շրջագայել, թափառել, պտտել
խորհրդածել – մտածել, մտորել, մտմտալ, խորհել
կողոպտել – գողանալ, հափշտակել, թալանել, գռփել
խենթանալ – ցնորվել, խելագարվել, ցնդել, հիմարանալ, գժվել
արտասվել – հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ։