Մայրենի

«Զրույց գեղեցիկի մասին» 16.11.2022

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հորապարանքիքարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…

Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…

Ապա կանչում էրաշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանինշողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս միմանյակիփոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ուցոլքովծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էր դստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ու մարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էրհրացոլադամանդե օղեր, գլխին դնում էր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալ չէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թետակավինքիչ էպճնվածիր դուստրը, թե նրա գեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխհանդերձներու շքեղ զարդեր։

Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծ արվեստագետին, որիհամբավըթնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքն ու ասում.

— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմ իմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։

Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր, զուգեն նրան բոլորակնակուռ զարդերով…

Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.

— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։

Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.

— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…

Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ուպաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն մի պարզ հագուստով, որի տակից երևում են նրասլացիկմարմնի համաչափ գծերն ու ներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից, օղերից, մեծ Տրդատն ասում է.

— Այսպե՛ս, միայն այսպես…

— Ուրե՞՜մն,— զարմանում է իշխանը։

— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…

Առաջադրանքներ՝

Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

Ունևոր — հարուստ

էակ — մարդ, գոյություն

փառասեր — փառատենչ

մանյակ — վզնոց

գոհարազարդ — գոհարապատ

հրացոլ — հրի նման ցոլացող

հերկալ — մազակալ:

Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:

Իշխանի համար գեղեցկությունը շքեղությունն է։ Այն մարդը ով ունի գեղեցիկ հագուստ և շատ զարդեր իշխանի համար գեղեցիկ է։

Ո՞րն է  գեղեցիկը Տրդատի պատկերացմամամբ:

Տրդատի կարծիքով գեղեցկությունը զարդարանքի կարիք չունի։

Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը:

Իմ կարծիքով այն ինչ աչքին հաճելի է, դա գեղեցիկ է։ Գեղեցկությունը ներկայացման կարիք չունի, այն միանգամից աչքդ շոյում է։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s