Մայրենի

«Աշունը ճապոնական պոեզիայում» 16.11.2022

Ա՜խ, եթե աշնան քամին

Այնքան թափված տերևներ բերեր,

Որպեսզի տաքացներ բուխարին…

*  *  *

Փոթորկում է աշնան քամին…

Ուր-որ է կսրբի երկնքից

Նոր ծնված լուսնին…

*  *  *

Աշնանային լուսինը

Կապույտ երկնքում

Սոճի է նկարում տուշով…

*  *  *

Օ՜ թխկենու տերևներ…

Դուք չվող թռչունների

Թևերն եք այրում…

*  *  *

Աշնան լուսին…

Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել

Իբրև բլրի գագաթին աճող սոճի…

*  *  *

Ինչպե՜ս է սուլում աշնան քամին…

Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,

Երբ գիշերեք բաց դաշտում…

*  *  *

Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը…

Տե՛ս, խմում է անհագ

Խրիզանթեմի վրա հայտնված ցողը…

*  *  *

Թառամեցին աշնանը ծաղիկները…

Թափվում ու ցրվում են սերմերը,

Ասես արցունքներ լինեն…

*  *  *

Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը

Նոր հնձված հասկերի վրայով…

Աշուն է գյուղում…

*  *  *

Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև…

Բայց աշնան քամին

Սառնություն է շնչում անխնա…

*  *  *

Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա…

Զուր դողում է թրթուրը

Աշնան քամուց…

*  *  *

Տերևները թափվել են արդեն…

Ողջ աշխարհը միագույն է,

Միայն քամին է գվվում…

*  *  *

Այգում ծառեր են տնկել…

Նրանց ոգեշնչելու համար

Կամացուկ շշնջում է աշնան քամին…

*  *  *

Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով

Ուշ աշնանը կրկին

Բացվել են ծաղիկները…

*  *  *

Ամպը կախվել է արևի վրա…

Շեղակի թռչում են ահա

Չվող հավքերը…

*  *  *

Ընկերների զրույցը

Հեռու է վանել և ջախջախել է

Աշնան մառախուղը…

*  *  *

Ինչո՞ւ ես այս աշնանը

Այսպես ուժգին զգացի ծերությունը…

Ամպեր և թռչուններ…

*  *  *

Տերևն ընկնում է տերևի վրա…

Թափվել է ամեն բան

Եվ անձրևն ապտակում է անձրևին…

*  *  *

Աշնանային փոթորկի պոռթկում…

Ինչպե՜ս է դողում ու թրթռում

Բաղեղի յուրաքանչյուր տերևը…

Հայկուն կամ հոքքուն 14-րդ դարում ճապոնական պոեզիայում սկզբնավորված  բանաստեղծական ժանր է: Դասական հայկուն բաղկացած էր 17 վանկից: Հայկուի մեջ պարտադիր պետք է նշվեր տարվա եղանակը, այսինքն՝ այն կարելի է բանաստեղծության եղանակային ժանր համարել: 

Իմ Բանաստեղծությունը՝

Աշնանային քամի՛

Մի ոռնա գազանի պես ու վախեցրու մեզ,

Այլ բեր մեզանից հեռու գտնվող մեր սիրելիների ձայները

Ու երջանկացրու մեզ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s