Կոմիտասի Իսկական անունը եղել է Սողոմոն Սողոմոնյան։ Նա ծնվել է 1869 թվականին Անատոլյաի քաղաքում։ Սողոմոնյանի հայրը՝ Գևորք Սողոմոնյանը կոշկակար էր և ուներ գեղեցիկ ձայն և նաև նրա մայրը ՝ Թագուհին։ Տարին չլարացած Կումիտասի մայրը մահացել էր։ 11 տարեկանում Կոմիտասը նաև կորցրել է նրա հայրիկին։ Կոմիտասը շուտով մեկնել է Էջմիածին և ընթունվել է Գևորգյան ճեմարանում։ Կոմիտասը միայն Թուրթերեն էր խոսում, բայց երգում հայրեն երգեր։ Եվ այսպիսով Նրան ընթունել են Այդ ճեմարանում, քանի որ նա գեղեցիկ ձայն ուներ։ Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը: Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով: — Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից: — Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր: — Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր: — Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը: Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց. — Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան… — Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին: Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
Իմ կարծիքով Կոմիտասը շատ խելացի, բարի, համբերատար և հայրենասեր մարդ էր։
կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը: գիրուկ-չափավոր գիրություն ունեցող կեղծանուն-մականուն հոդվածագիր-հոդված գրող կարճահասակ-կարճ հասակ ունեցող անհիշաչար-ներողամիտ անհաճո-տհաճ