Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:
-Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:
-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվաղուն աչքերը գոցում:
- Ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքը այն է, որ մարդու պաշտոնով կամ գրաված դիրքով չի որոշվում նրա մեծությունը։
- Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
Դերվիշ | Քաղաքապետ |
Խելացի | Անհասկացող |
Բարի | Չար |
աղքատ | հարուստ |
- Ինչպես էին ընդունում քաղաքապետի շքախմբին հասարակ մարդիկ:
Հասարակ մարդիկ քաղաքապետին ուդունում էին մեծարանքով։
- Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դերվիշ – մահմեդականների թափառական կրոնավոր:
- Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
Ինձ այս ֆիլմից դուր եկավ Մհեր Մկրտչյանի խաղը։
- Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս։
- Գրի՛ր տեքստի ընդգծված բառերի հոմանիշները։
խոնարհ – hեզ
ցնցոտի – հնոտի
Դերվիշ – թափառական կրոնավոր:
Շքեխումբ – թափոր
մեկնվել – պառկել
անվրդով – անխռով
նվաղուն — ուշաթափ