Բառքամոցի․․․«Պտղաբերում» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։
Պտուղ, բեմ, մուր, պատ, տաղ, մաղ, տեր, մատ, պաղ, տղա, պար, մեղր, բու, տուր, աղ, երամ, աղբ, բաղ, պատում։
Բառերը քանդվել են, վերականգնի՛ր․
Մա, տե, րե, աշ, նա, բեր, ռախ, քա, հա, լա, պատ, վա, թափ, նա, մուտ, վաք
բերքահավաք, աշնանամուտ, տերևաթափ, մառախլապատ։
Ամեն անգամ մեկ տառ փոխի’ր և հինգ քայլից «տատ» բառից ստացի՛ր «լուր»։
Տատ – տուտ – տուր – լուր։
Գտի՛ր սխալ գրված բառերը (յուրաքանչյուր շարքում՝ երկու բառ)․
Ա) Երգել, հաքնել, դաստիրակել, հոգնել, խաբել
Բ) Ընթրիք, արդուն, հարթ, արթար, խնդիր
Ա) հաքնել, դաստիրակել – հագնել, դաստիարակել։
Բ) արդուն, արթար – արթուն, արդար։
Լրացրո՛ւ բառաշարքը (3-4 բառ)։ Պարզի՛ր, թե ինչ է նշանակում «ակն» արմատը։
Ակնոց, ակնթարթ ․․․
Ակն – աչք
Ակնոց, ակնթարթ, ակնապիշ, ակնաբուժ, ակնթարթային, ակնաբաց։
Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է։ Գտի՛ր այդ բառերը։
Ա) Մարդկային, խմբային, հարավային, տղային, աշնանային
Բ) հայրիկ, մկնիկ, դստրիկ, մատիկ, մարդիկ
Ա) տղային, Բ) մարդիկ։
Աշնանային երկու քառատողերը խառնվել են, փորձի՛ր վերակագնել․
Աշնանամուտի ջրերը բարակ,
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Նորից մասուր են բերում սարերից, Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ,
Ալ-կարմիր հուր են բերում սարերից,
Չէ, երևի ձյուն է գալու,
Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու։
Գտի՛ր և կողք կողքի գրի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։
Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։ Մարմանդ գետից վախեցիր։
Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: – Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։
Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ – Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։
Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: – Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ – Մարմանդ գետից վախեցիր։
Հատվածը գրաբարից աշխարհաբար փոխադրի՛ր․
Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:
Սկզբում Աստված արարեց երկինքն ու երկիրը։ Եվ երկիրը աներևույթ և ամայի էր․ և խաղալ էր նրա վրա։ եՎ Աստծո հոգին շրջեց ջրերի վրա։ Եվ Աստված ասաց ՝ եղիր լույս․ և լույս եղավ։ Եվ Աստված օրհնեց լույսը, քանի որ այն բարի էր։
Ստեղծագործի՛ր «Նորից աշուն է» վերնագրով․․
«Նորից աշուն է»
Նորից աշուն է,
Նորից անձրև,
Ամենուր գույներ
Ու տերևներ,
Արևը թույլ է,
Չի տաքացնում,
Բայց մեկ է,
Աշունը գունեղ է
Ու սիրում։