
Այսօր մենք այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Սկզբում, մեզ հարցեր էին տալիս, թե ո՞րն էր Կոմիտասի իսկական անունը, ո՞վ էր Կոմիտասը և այլն։ Կոմիտասը եղել է ուսուցիչ, Վարդապետ, երգահան։ Ցուցադրված էր մի թուղթ, որը Կոմիտասն իր աշակերտներին էր ուղարկել, բայց տառերը ուրիշ ձևով էին գրած եղել՝ տառերի մի քանի մասնիկները թղթի ետևի մասում էին։ Նրանք մտածում էին, որ կարևոր բան էր գրած, և որպեսզի իմանային, թե ինչ էր գրված, պետք է լուսավորեին։ Երբ աշակերտները իմացան ինչ էր գրված թղթի վրա, հասկացան, որ Կոմիտասը կատակել էր։ Այստեղից հետևում է, որ Կոմիտասը սիրում էր կատակներ անել․ նա կատակասեր էր։ Ինչպես նաև Կոմիտասի անվան թանգարան – ինստիտուտում մենք տեսանք նրա դաշնամուրը;
Տեսանք նաև Կոմիտասի արձանը։

Կոմիտասի ստորագրությունը․

Մեզ համար շատ հաճելի օր էր այսօր, որովհետև ծանոթացանք հռչակավոր կոմպոզիտորի կյանքին, իմացանք նրա մասին շատ մանրամասներ, նոր տեղեկություններ ստացանք։ Ես շատ հագեցած օր ունեցա, շատ կցանկանայի, որպեսզի հաճախ ունենայինք նման բովանդակալից ճամփորդություններ։
