Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
Մոծակը խորամանկ, փոքրիկ խայթող է։
2. Բացատրի՛ր այս տողերը՝
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
Զգուշացնում է, որ մենք չխաբնվենք մոծակի փոքր չափից, և հիշենք որ մոծակը կծում է։
3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք չէ դիմացիցնին գնահատել ուստ արտաքինի։
4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստեր Կոմիտասի մասին, ներկայացնել բլոգում։ Պատրաստ լինել բանավոր դասարանում ներկայացնել։
Կոմիտասի իրական անունը Սողոմոն Սողոմոնյան է :Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր: Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։Կոմիտասի երգերից ես գիտեմ ՝ Կռունկը, Դլե յամանը, Ծիծեռնակը,Կաքավի գովքը, Գացեք տեսեք:Ամենից շատ ես սիրում եմ Կռունկ երգը ՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Այն լսելիս ,ես միշտ փշաքաղվում եմ, քանի որ անհնարին է անտարբեր լսել այդչափ հուզիչ կատարումը: