Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
Առաջադրանքներ ՝
1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ:
հունձ – արտը քաղել
կալ – հացահատիկը կալսելու տեղ
հերկել – վարել
ցայտել – շաղել
ջեռալ – եռալ կամ եկավ։
2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:
Եկավ ամառը ու բերեց տաքություն։ Արտերում հասունացավ ցորենը։ Ամենուր եռուզեռ է, բերքահավաք։ Կալերում ցորենը առանձնացվում է հասկից։ Շուրջբոլորը հասկերի դեզեր են։ Բերքահավաքը կատարվում է ուրախ երգելով դեղնած ցորենի հասկերը սայլերով տեղափոխվում են կալ։ Իսկ դաշտերում հողը վարում են գութանով և պղնձագույն փայլում է նրա խոփը։
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:
Նկարագրված է ամառը։
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ:
Բանաստեղծության մեջ իշխում է և ձայնը, և գույնը։
Քանի որ Կոմիտասի ստեղծագործությունն է, այսինքն երգ է։ Նկարագրվում է ամառը շատ գունագեղ։
5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի:
Բանաստեղծությունը ունի ոսկե գույն (ինչպես ցորենը և արևը)։ Իսկ բանաստեղծության ձայնը, դա երգն ու տաղն է։