
Երբեմն մեզ թվում է, թե ժամանակը կանգ է առել։ Բայց դա ընդամենը թվացյալ է։ Մեր կյանքի ժամանակը շատ կարճ է։ Այդ պատճառով մենք պետք է գնահատենք մեր կյանքի յուրաքանչուր վայրկյանը։ Պետք է գնահատենք, քանի որ չգիտենք, թե որքան ժամանակ ունենք, և քանի որ ժամանակը թռչում է։ Պետք է մեզ տրված ժամանակը ճիշտ օգտագործենք։ Պետք է գիտելիք հավաքենք, օգնենք մարդկանց, լինենք բարի, սիրենք և հարգենք մեր ծնողներին։ Պետք չէ թանկագին ժամանակը ծախսել անիմաստ համակարգչային խաղերի և այլ վատ կախվածությունների վրա։ Ժամանակը անվերադարձելի է։ Պետք է թանկ գնահատել ժամանակը։