Գործնական քերականություն
1. Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր . դժոխք, դաշույն, դյութել, դդում, դարպասապահ, դաղձ, դաշունահար:
Դաղձ, դաշույն, դաշունահար, դարպասապահ, դդում, դժոխք, դյութել։
2. Այբբենական կարգով դասավորի՛ր
Ա. այն առարկաների անունները, որ կուզենայիր ունենալ,
Գուաշ, դրամ, լինզա, հագուստ, հեռախոս, մատիտ, նոթատետր, նվեր, շոկոլադ, պայուսակ։
Բ. ընկերներիդ անունները:
Ալինա, Անահիտ, Անի, Արինա, Հասմիկ, Մարինե, Նարե, Նիկա, Վիկա։
3. Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՛ տառ, քանի հնչյուն կա:
Չնաշխարհիկ – 10 տառ, 11 հնչյուն, սերկևիլ – 7 տառ, 8 հնչյուն, շնորհակալ — 9 տառ, 8 հնչյուն, եռատերև — 7 տառ, 9 հնչյուն, քարայր — 6 տառ, 6 հնչյուն, Եվրոպա — 6 տառ, 7 հնչյուն:
4. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն է):
Ամենաերկար — ամենայերկար (11), երևալ — յերեվալ (7), որևէ – վորեվէ (6), երանգավորել – յերանգավորել (12), որկոր – վորկոր (6), անողնաշար – անվողնաշար (10), ամենաողորմելի – ամենավողորմելի (14):
5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է (ող, ոխ):
Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը (ող, ոխ):
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն (բույն, բուն):
Մի քանի հոգի ձեռք- ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը (բույն, բուն):
Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիաի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)