Մայրենի

Մայրենի 14.09.2022

Երկրորդ մաս

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցինտկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խիստ նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

 Առաջադրանքներ 

  • Առանձնացրո՛ւ մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

հորջորջել — անուն դնել

տկարանալ  – ուժը նվազել

խնդուն – ուրախ

տրտմություն  – տխրություն

բյուր – շատ, անթիվ

զատել – անջատել

աղոտել – թույլ հիշել

սարսել –  սոսկալ, սարսափել

երկյուղած –երկյուղ կրող՝ զգացող

խորշում – զզվել

բերկրանք – Ուրախություն

տակից դուրս գալ – հաջողությամբ ավարտել

  • Մեկնաբանի՛ր. Կարծում էի, որ ավելի ողջամիտ պետք է լինի, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր: 

Այս նախադասությունը բացատրում է, որ տղան մտածում էր, որ ոսուցչուհի լինելու համար պետք է լինել ավելի խելացի և գրագետ։

  • Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանել հիմնավորված․ 5-6 նախադասություն։ 

Իմ կարծիքով դա գուղություն չէր։ Տղան դեռ փոքր էր։ Եվ նա ուղակի հետաքրքրված էր այդ տանձերին։ հետևում ծառին, ճյուղերին։ Եվ տղան մոտիկ էր ապրում այդ ծառի մոտ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s