
Առաջին մաս
Եթե ծերուկ Փոլարդը դեռևս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ և երբեք չեմ եղել: Փոխանակ որևէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի:
Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, և իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարևոր է:
Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:
Ուստի և, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:
Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել և գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել և ունենալ և ձևը գտա:
Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, և ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:
Արկածախնդրություն էր սա: Նաև`արվեստ, նաև`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձև էր առնում: Սա գողություն չի, ասացի:
Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտևեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տևի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տևեր առհավետ:
Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերևս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին և ուտելու և ճյուղերից պոկվելու պատրաստ: Արևը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:
Տերևների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արևից, և ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, և դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրև ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, և ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձևեր, տարօրինակ, հուզիչ և հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, և երկրից ու արևից անջատ, ինչը որ տխմարություն էր:
Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերևաթափից հետո: Տեսել էի տերևների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երևման ճնշման տակ:
Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգևել:
Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու և ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու և անմահացնելու համար:
Առաջադրանքներ
1. Մգեցված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ձաղկվել – ծեծվել
հույժ – շատ, անչափ
Ցցավոր – ցցեր ունեցող
խանդավառեց – ոգևորվել
բարբարոսություն – վայրենություն, վայրագություն
ամենամերձավոր – ամենամոտ, ամենամտերիմ
փափագելիները – ցանկալի
փույթ – ճիգ
առհավետ – ընդմիշտ
շնչասպառ – շնչակտուր
կայտառ – աշխուժ, ժիր
թխլիկ – գիրուկ
ալ – կարմիր
դյուրին – հեշտ
սոսկ – միայն
հրաշափառորեն – հրաշագեղ
2. Առանձնացրու այլ բառեր, որոնք քեզ համար հասկանալի չեն, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Մոգոնել – հորինել
մտրակահարվել – ճիպոտահարվել։
3. Ինչպիսին էին տանձերը, նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը։
Տանձերը թխլիկ ու ալ էին և պատրաստ պոկվելու։
4. Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը։
Վեց տարկան տղայի համար տանձերին տիրանալը շատ գեղեցիկ իմաստ ուներ՝ բանաստեղծություն, երաժշտություն, անգամ պատերազմ։
5. Տղան ինչո՞ւ էր տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ։
Քանի որ նրան թվում էր, եթե ինքը ականատես է եղել տանձերի բողբոջելուն, աճին և հասունանալուն, հետևաբար դրանք իրեն են պատկանում։