Ինչպես մարդու աճը ու զարգացումը կատարվում է դանդաղ, այդպես էլ մեր մեծ ցանկությունների կատարումը սկսվում է փոքր քայլերից։ Դպրոցում սովորեցնում են շատ առարկաներ։ Բայց մենք գտնում ենք մեզ հոգեհարազատը։ Եվ սկսում ենք փոքր քայլեր անել դեպի մեր ցանկությունը։ Լավ սովորում ենք այդ առարկան կամ առարկաները։ Ուսումնասիրում ենք լրացուցիչ նյութեր։ Ծանոթանում ենք ուրիշ մեծանուն մասնագետների անցած ուղուն։ Հետո գնում ենք համալսարան՝ մասնագիտական կրթություն ստանալու։ Ապա ամբողջ կյանքում միշտ զարգանում ենք մեզ ցանկալի արդյունքը ստանալու համար։ Եվ այդ փոքրիկ քայլերը մեզ մոտեցնում են մեր ցանկալի նպատակակետին։