Մայրենի

Ինչպես նորոգել աշխարհը 12.09.2022

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

մտազբաղ, աշխատանքով տարված և շրջահայաց։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

Նա այնտեղ փնտրում էր իրեն հուզող հարցերի պատասխանները։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքը՝ գաղափարը այն է, որ ուշադիր և դիտողունակ մարդը կլուծի ցանկացած խնդիր։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Ես կսկսեի նրանից, որ մաքուր պահենք բնությունը։ Որ մարդիկ չունենան վատ կախվածություններ։ Որ աշխարում պատերազմ չլինի։ Որ վերանան մահաբեր վարակիչ հիվանդությունները։ Որ մաքուր պահենք մթնոլորտը։ Որ երեխաները ունենան երջանիկ մանկություն։ Որ չլինեն հարուստներ և աղքատներ։ Որ բարությունը իշխի մարդկանց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s