Մայրենի

Ածելին 11.09.2022

Մի վարսավիր արտասովոր գեղեցիկ ածելի ուներ: Ածելին գործի մեջ էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ վարսավիրանոցում հաճախորդներ չկային, իսկ տերն ինչ-որ տեղ էր գնացել, ածելին մտքին դրեց գնալ աշխարհը տեսնելու և իրեն ցույց տալու: Սուր սայրն ագուցարանից դուրս բերելով, ինչպես սուսերն են պատյանից հանում, և հպարտորեն ձեռքերը կանթելով՝ նա գարնանային մի գեղեցիկ օր դուրս եկավ զբոսանքի:

   Ոտքը շեմից դուրս դնելուն պես պայծառ արևը սկսեց փայլփլել նրա պողպատյա հղկված սայրին, և արևի շողերիանդրադարձումները ուրախ վազվզեցինբակի տների պատերին: Այդ չտեսնված տեսարանից կուրանալով՝ ածելին այնպիսի աննկարագրելի ցնծության մեջ ընկավ, որ տեղնուտեղը լցվեց անսահման գոռոզությամբ:

-Մի՞թե այսպիսի շքեղությունից հետո ես պետք է վարսավիրի մոտ վերադառնամ,-բացականչեց ածելին: Ոչ մի դեպքում: Իմ կողմից կատարյալ անմտություն կլիներ իմ կյանքը կործանել՝ այդ անտաշ բռիների օճառած այտերն ու  ծնոտները մաքրելով: Մի՞թե իմ քնքուշ սայրի տեղն այդ սափրիչի մոտ լինելն է: Ամենևին ոչ:  Ես պետք է թաքնվեմ նրանցից մի ծածուկ տեղում:

Այդ պահից ի վեր նրա հետքը կորավ:

Ամիսներն անցնում էին: Վրա հասավ անձրևոտ  աշունը: Մենակությունից ձանձրանալով ՝ փախստականը որոշեց դուրս գալ իր կամավոր բանտարկությունից և մաքուր օդ շնչել: Նա զգուշորեն սայրը դուրս  հանեց ագուցարանից և հպարտորեն նայեց շուրջը: Բայց, ո՜վ սարսափ: Այդ ի՜նչ էր կատարվել: Քնքուշ սայրը կոպտացել էր՝ ժանգոտ սղոցի նմանվել, և այլևս չէր անդրադարձնում արևի ճառագայթները:

-Ինչո՞ւ ես տրվեցի գայթակղությանը,-դառնորեն լաց եղավ ածելին: Որքան էր ինձ փայփայում և խնամում բարի վարսավիրը: Ինչպե՜ս էր նա ուրախանում և հպարտանում իմ աշխատանքով: Իսկ հմա՞: Օ՜, աստված իմ, այս ի՞նչ եմ դարձել ես , սայրը մթնել է ու պատվել զզվելի ժանգով: Ես կործանված եմ, և ինձ փրկություն չկա:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Ստեղծագործության ասելիքը այն է , որ չպետք է լինել գոռոզ , անշնորհակալ և ինքնահավան: Ցուցաբերված խնամքը և հոգատարությունը իր ունեցած աշխատանքը չգնահատեց , այդ իսկ պատճառով հայտնվեց այն վիճակում , որ այլևս ոչ մեկին պիտանի չէր;

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s